4 տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «4 տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ:

Ադրբեջանն այս պահին էլ շարունակում է օգտագործել իր՝ ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու, ռազմավարական կարևորության ունեցող դիրքերում գտնվելու հանգամանքը՝ ճնշում գործադրելով և իրավիճակ թելադրելով բանակցային գործընթացում:

Թեև ՀՀ գործող իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումն ու դրա բերած դառը հետևանքները, դրանից պատկերը չի փոխվում:

Հավերժ փառք ու խոնարհում այդ մարտերի ընթացքում նահատակված մեր հայրենակիցների հիշատակին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930