Ում է հակացուցված ընկույզը
100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա:
Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:
Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես:
Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են: Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝
Առաջին հերթին այն ունի անհատական ազդեցության հավանականություն: Սպիտակուցների ու ճարպերի բարձր քանակությունը կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա: Սակայն կան հիվանդություններ ու առողջական խնդիրներ որոնց դեպքում անհրաժեշտ է խուսափել ընկույզի գործածումից: Դրանք հետևյալն են՝
- Փսորիազ, նեյրոդերմիտ, էկզեմա
- Աղեստամոքսային տրակտի ՝ հատկապես տասներկումատյա աղու հիվանդությունների դեպքում
- Արյան մակարդելիության խախտումների դեպքում
Չնայած ընկույզի օգտակար հատկություններին, եթե դուք նույնիսկ վերոնշյալ հիվանդություններից և ոչ մեկը չունեք, բժիշկները խորհուրդ են տալիս օրը 100 գրամից ավելի ընկույզ չօոգտագործել:
Պատրաստեց՝ 168.am-ը

