ՌԴ-ն բոլոր միջոցներով պետք է պահեր Լաչինի միջանցքը ու կանխեր Արցախի բլոկադան, կամ պետք է դուրս գար Նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Տիգրան Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց նաև Արցախի շրջափակման պատճառների ու դրա հետևանքների մասին:

«Այն, որ ռուսական կողմը 2020-23թթ. առիթ է տվել օբյեկտիվ քննադատությունների, միանշանակ է: Բայց այստեղ մեկնակետը Ղարաբաղի թեման է տրվում, մինչդեռ թեման շատ ավելի գլոբալ է, որովհետև Փաշինյանին իշխանության բերած ուժերի ուշադրության կենտրոնում ռուսական ազդեցության թուլացումն էր: Եվ նայում էին այն բոլոր ուղղություններին, որոնցում Ռուսաստանն ուներ դերակատարություն:

Դրա կենտրոնում Արցախյան հարցն է, որի կարգավորմամբ ակտիվորեն զբաղված էր Ռուսաստանը: Պետք էր Ռուսաստանին թեմայից հանել, և դրա միակ ճանապարհն այդ հարցի որևէ ձևով «լուծումն էր»: Այդ «լուծումը» դարձավ Արցախի հանձնումը կամ ադրբեջանացումը: 3-րդ երկրների համար նշանակություն չուներ՝ Արցախն Ադրբեջա՞ն կլինի, Հայաստա՞ն, թե՞ չեզոք ինչ-որ բան: Նրանց պետք էր, որ Ռուսաստանի պեչատը քիչ լինի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Կարդացեք նաև

Վերջինս նշեց՝ 2023թ. ռուսական կողմն ունեցել է խնդիրներ, որովհետև Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով անգամ Արցախը հայկական էր:

«Եվ Արցախի հանձնման մեջ ռուսներին հարցերը շատ են: Ես պնդում եմ, որ 2018թ.-ից հետո Հայաստանի այս իշխանությունների ներքին սցենարներում Արցախի թեմայի «հանգուցալուծումը» նախատեսված է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելու միջոցով: Եվ նրանց ու նրանց արտաքին կուրատորների խնդիրն է  եղել հնարավորինս արագ աշխատել «ռուսական քեյսի» հետ, որ պատասխանատվությունն ամբողջությամբ գցեն Ռուսաստանի վրա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930