Բաժիններ՝

Տուգանել են 44-օրյա պատերազմի մասնակից սպայի մայրիկին, այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ իրենք են անվճար «տրանսպորտի քարտ» տրամադրել նրան. լավ դուք մա՞րդ եք. փաստաբան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրում է. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար տուգանել են 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա՝ Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ իրենք են անվճար «տրանսպորտի քարտ» տրամադրել սպայի մորը:

2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքի ու մահվան մեջ կռիվ տվող, Հերոս Էրիկ Գասպարյանի մորը՝ Լուսինե Գասպարյանին որպես օգնություն քարտ էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար:

Տվել էիք, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միաքյելյան հիվանդանոցի Զինվորի տուն՝ որդուն տեսության:

Լավ, դուք մա՞րդ եք, մսից ու արյունի՞ց եք:

Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31