«Իմ կյանքի մեծագույն երազանքը մամա դառնալն է». Անկա Սարիբեկյանը՝ ռադիո մուտք գործելու, երաժշտության և անձնական կյանքի մասին

168TV«Ռանդևու» հաղորդման այս շաբաթվա հյուրը ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանն է։

«Ռանդևու»-ի տաղավարում Անկան պատմել է իր մասնագիտական ճանապարհի առաջին քայլերի մասին՝ հիշելով այն օրերը, երբ դեռ պատանի տարիքում որոշեց, որ իր տեղը ռադիոյում է։

Ռադիո մուտք գործելու պատմությունը սկսվել է բավական հետաքրքիր հանգամանքներում։ Անկան համոզել է մայրիկին միասին գնալ Հանրային ռադիոյի մանկական խմբագրություն, որտեղ նա մասնակցել է մրցույթի։ Հենց այդ առաջին քայլից էլ սկսվել է ճանապարհը, որը հետագայում նրան դարձնելու էր ռադիոյի ճանաչված ձայներից մեկը։

Անկան հիշում է նաև այն օրվա պոռթկումները, երբ ռադիոյի շենքում աղմկում էր ու պահանջում, որպեսզի իրեն թույլ տան բարձրանալ վերև և հասնել այն մարդկանց, որոնց հետ ուզում էր աշխատել։

Տարիների ընթացքում ռադիոն Անկայի համար պարզապես աշխատավայր չի դարձել։ Այն դարձել է մասնագիտական միջավայր, որտեղ ձևավորվել են նրա պատկերացումները եթերի, երաժշտության և լսարանի հետ հաղորդակցության մասին։

«Ռանդևու»-ի ընթացքում անդրադարձ է եղել նաև այսօր եթերից հնչող երաժշտության որակին։ Որքանո՞վ է այն, ինչ լսում ենք ռադիոյով և տեսնում հեռուստատեսությամբ, ազդում երաժշտական ճաշակի ձևավորման վրա, և ի՞նչ դեր ունեն այդ հարցում լրատվամիջոցները։

Խոսել ենք նաև հայկական երգարվեստի ներկայացուցիչների՝ հայրենիքից արտագաղթելու թեմայի մասին։ Ինչո՞ւ են բազմաթիվ երգիչ-երգչուհիներ իրենց ստեղծագործական ու անձնական ապագան փորձում կառուցել Հայաստանից դուրս, և ի՞նչ է դա նշանակում հայկական մշակութային դաշտի համար։

Առանձնահատուկ կերպով ռադիոհաղորդավարուհին անդրադառնում է այն կոլեգաներին, ովքեր խուսափում են համագործակցել ռաբիս երաժիշտների հետ:

Սակայն այս «Ռանդևու»-ն միայն մասնագիտական զրույցի մասին չէ։

Անկա Սարիբեկյանը մշտապես առանձնացել է իր անձնական կյանքը հանրային ուշադրությունից հեռու պահելու ցանկությամբ։ Նա հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի, ներաշխարհի, զգացմունքների ու ապագայի պատկերացումների մասին։ Այս անգամ, սակայն, «Ռանդևու»-ի տաղավարում Անկան որոշել է բարձրաձայնել մի բան, որի մասին մինչ այս հրապարակային խոսակցությունները շատ քիչ են եղել։

Խոսելով իր ամենանվիրական ցանկությունների մասին՝ Անկան առաջին անգամ այս ձևով հնչեցրել է իր կյանքի ամենամեծ երազանքը.

«Իմ կյանքի մեծագույն երազանքը մամա դառնալն է»։

Մանրամասներ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930