Երբ կինն ավելի շատ է վաստակում. ինչպե՞ս է դա ազդում ամուսնության վրա
Այսօր ԱՄՆ-ում ամուսնությունների 16%-ում կանայք վաստակում են զույգի ընդհանուր եկամտի ավելի քան 60%-ը։ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում այսպիսի բարձր եկամուտ ունեցող կանանց թիվը գերազանցում է 20%-ը։
Ինչպե՞ս է սա ազդում նրանց հարաբերությունների վրա։ 29 երկրների (ներառյալ ԱՄՆ-ը) զույգերի տվյալները վկայում են, որ հետազոտված երկրների մեծ մասում այն ընտանիքները, որտեղ կինն է գլխավոր հաց վաստակողը, ավելի մեծ հավանականությամբ են բաժանվում։
Նման հարաբերությունները դժգոհություն են առաջացնում թե՛ կանանց շրջանում (որոնք հաճախ դժվարությամբ են հարգում իրենցից քիչ վաստակող տղամարդուն) և թե՛ տղամարդկանց մոտ (որոնք իրենց նվաստացած են զգում այդպիսի ամուսնության մեջ)։

