ՔՊ-ի «բարեկրթությունը» կեղծ օրակարգ է, մի՛ արձագանքեք նրանց խուլիգանական հարձակումներին․ Արամ Աբրահամյան

Նոր հանրապետություն հռչակվում է այն ժամանակ, երբ փոխվում է կառավարման կարգը։ Բայց երբ կառավարման կարգը և կառավարիչը մնում են նույնը, ստացվում է՝ Փաշինյանն ասում է՝ ես այս նախագիծը՝ Երրորդ Հանրապետությունը, տապալեցի, և դրա համար ես իմ ղեկավարած երկիրը վերանվանում եմ «Չորրորդ Հանրապետություն»։ Նա ձախողել է Հայաստանի և՛ պաշտպանությունը, և՛ անվտանգությունը, և՛, ի վերջո, անկախությունը։ Ի հեճուկս նրանց ասածների՝ մենք հիմա ավելի կախյալ ենք Ռուսաստանից, գումարած դրան՝ Ադրբեջանից և Թուրքիայից։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

«Պետությունը չի կարող հիմնվել սպառողականության, կոպիտ ասած՝ ուտել-խմելու վրա, այն պետք է հիմնվի գաղափարի վրա։ Եթե մարդիկ միայն մարմնական հաճույքների վրա են հիմնվում, այդ պետությունն ի վերջո կործանվում է։ ՔՊ-ն 49 տոկոս, իհարկե, չի վաստակել, նրանք լեգիտիմ չեն այդ առումով։ Առայժմ տեսանելի չեն այն պասիոնար անձինք, որոնք պատրաստ են հակադրվելու այդ չարիքին, այդ սատանայական ծրագրերին։ Վերջացած խաբեբային, թմրամոլին կամ հարբեցողին իմաստ չունի ասել՝ արի՛ պայմանավորվենք, որ դու էլ չես ստելու, թմրանյութեր օգտագործելու կամ հարբելու»,- ասաց հանրային գործիչը։

«Եկեղեցու վրա հարձակման պատճառն այն է, որ մենք՝ հայերս, աշխարհում ունենք ցանց՝ սփյուռքը, և դա շատ կարևոր ուժ է։ Ինչ-որ մարդ, որն իրեն հռչակել է վարչապետ, բռնազավթել է իշխանությունը, ժամանակավորապես դարձել է այս երկրի փաստացի ղեկավարը և ցանկանում է հարվածել մեր երաշխիք կառույցին՝ եկեղեցուն։ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը և Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը դրան դեմ է։

Կարդացեք նաև

Ի վերջո, դա հարձակում է գործող Սահմանադրության վրա, որը հստակորեն նշում է, որ վարչապետը կամ ՔՊ-ն որևէ իրավունք չունեն կաթողիկոս փոխելու, դա լկտիություն և խուլիգանություն է»,- նշեց Արամ Աբրահամյանը։

Խմբագրի կարծիքով՝ 2018-ի շարժումը մարդկանց մեջ արթնացրեց ամենաստորին բնազդները, և նրանք շարունակում են առաջնորդվել դրանցով․ «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չի կարելի այդպես վարվել, չի կարելի ամեն ինչ անել նրան ցավ պատճառելու համար՝ նրա ընտանիք մտնելու և անգամ կենդանիների միջոցով վրեժ լուծելու ձևով։ Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Հայաստանում, ըստ էության, նույն ռեժիմն է։ Սրանք կարծում են, թե հավերժ կլինեն իշխանության։

Կոռուպցիոն զրո է՝ հայրենիքը կորցնելու համեմատ, դրանք անհամեմատելի բաներ են։ Սրանց դեմ առաջ կքաշվեն և՛ կոռուպցիայի, և՛ հայրենադավության, և՛ աստվածադավության բոլոր տեսակի մեղադրանքները։ Երբ սրանք գնան, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվելու, թե ինչպես են նրանք մարդկանց բռնել, մարդկանց դեմ գործեր սարքել և այլն»:

«Ի վերջո, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ պետք է դուրս գան փողոց, խորհրդարանական ընդդիմությունն էլ պետք է ճիշտ օրակարգ ներկայացնի։ ԱԺ-ում բարեկրթությունն, իհարկե, կեղծ օրակարգ է, պետք չէ արձագանքել նրանց խուլիգանական արարքներին։ Փաշինյանը Եվրոպային դուր է գալիս, նրանց առայժմ պետք է, բայց դա հավերժ չի տևի, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը նույնպես հավերժ չի տևի։ Եվ դրանից հետո Փաշինյանը նրանց այլևս պետք չի լինելու»,- ասաց Արամ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31