Բժիշկը զգուշացրել է ավոկադոյի չափից շատ օգտագործման թաքնված վտանգների մասին

Չնայած ավոկադոն համարվում է «սուպերմթերք», դրա չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Այս մասին «Лента.ру»-ի հետ զրույցում հայտնել է «СМ-Клиника»-ի էնդոկրինոլոգ Անաստասիա Ալտունինան։

Բժշկի խոսքով՝ ավոկադոն բավականին կալորիական մթերք է․ մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 300–350 կիլոկալորիա և շուրջ 30 գրամ ճարպ։ Էներգետիկ արժեքով այն համադրելի է խոզի մսի լավ չափաբաժնի կամ մեկ սալիկ շոկոլադի հետ, ուստի ամեն օր մեկ-երկու ավոկադո օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։

Մասնագետը նշել է նաև, որ ավոկադոն խթանում է լեղու արտազատումը, քանի որ դրա ճարպերի մարսման համար անհրաժեշտ է մարսողական համակարգի ակտիվ աշխատանքը։ Լեղաքարային հիվանդություն կամ լեղու կանգի հակում ունեցող մարդկանց դեպքում մեծ քանակությամբ ավոկադոյի օգտագործումը կարող է առաջացնել լեղապարկի կծկումներ և քարերի տեղաշարժ, ինչի հետևանքով հնարավոր են լեղային խիթ, աջ կողատակի սուր ցավ, սրտխառնոց և բերանում դառնության զգացում։

Բացի այդ, Ալտունինայի խոսքով, ավոկադոն կարող է նվազեցնել արյան մակարդման վրա ազդող որոշ դեղամիջոցների, մասնավորապես՝ վարֆարինի արդյունավետությունը։ Այն նաև որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել փքվածություն, գազերի ավելացում, աղիների աղմուկ և որովայնային անհարմարություն։

Բժիշկը խորհուրդ է տալիս ավոկադոն օգտագործել չափավոր՝ հատկապես այն մարդկանց, ովքեր ունեն լեղապարկի հիվանդություններ կամ ընդունում են արյան մակարդման վրա ազդող դեղամիջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031