Մարդ որքան ամուր կամքի տեր պիտի լինի, որքան ուժ պիտի ունենա իր մեջ, որ թշնամու գերության մեջ անգամ չվախենա խոսելուց․Անի Մաթևոսյան

Անի Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի օր պիտի անպայման խուսեի Արցախ մարդու մասին:

Թող էտ օրը սօր ինէ:

Ամեն անգամ խուսափում եմ գերիների թեմայից, որովհետև այն շատ ծանր ու ցավեցնող թեմա է ինձ համար: Խուսափում եմ, որովհետև նրանց մեջ է նաև ինձ շատ հարազատ մարդ՝ Պարոն Բաբայանը/ Դավիթ Կլիմի Բաբայանը: Մեկն ով Արցախի ԱԳՆ լինելուց բացի (ու մնացած բոլոր պաշտոններից զատ, որոնք նա զբաղեցրել է տասնամյակների ընթացքում), առաջին հերթին լավ, մարդկային բարձրագույն արժեքներով/ որակներով օժտված ՄԱՐԴ է: Առանց մի գրամ չափազանցնելու՝ Նա իմ ճանաչած ամենաարդար, ամենապարկեշտ ու ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Նա իմ ճանաչած ամենախելացի/ ամեասառն ու կշռադատված դիվանագետներից/ քաղաքագետներից/ վերլուծաբաններից, ամենաազգային-պետական մտածողությամբ/ արժեքային համակարգով քաղաքական գործիչներից մեկն է, եթե ոչ` ամենան: Նա իմ ճանաչած ամենաԱրցախասեր մարդն է, ով ոչ թե խոսքով, այլ գործով՝ իր ամբողջ կյանքը/ մինչև անգամ գերեվարության վերջին վայրկյանը Արցախին ու իր ժողովրդին նվիրվելով է ապացուցել դա: Նա իմ ճանաչած ամենաԱստվածավախ ու ամենաԱստվածապաշտ, ամենաամուր հավատքով մարդկանցից մեկն է, ով միշտ հիշեցրել է Աստծո գոյության մասին: Նա մեկն է, ումից ես շատ բան եմ սովորել ու սովորում: Պարոն Բաբայանի դերն ու նշանակությունը իմ կյանքում (հատկապես մասնագիտական) շատ մեծ է եղել ու կա: Հավատացեք, որևէ բառ, որևէ տառ անգամ չափազանցված չէ (նրան ճանաչողները դա կփաստեն), հատկապես, որ ես բառերի մեջ շատ ժլատ մարդ եմ ու երբեք անտեղի/ անարժան մեկին լավ խոսքեր չեմ շռայլի:

Գիտեք, իմ մասնագիտության ընտրությանը դեմ են եղել գրեթե բոլորը՝ ընտանիքս, շրջապատս, ծանոթներս: Պարոն Բաբայանը նույնպես դեմ էր, որ ես (ընդհանրապես իգական սեռի ներկայացուցիչները) ընտրեն այն մասնագիտությունը, որը ես եմ ընտրել, էլ չեմ խոսում շարունակելու մասին: Նա միշտ ասում էր՝ «Տա ըխճըգա փեշակ չի, ավելի լավա կար ու ձև, հաց սարքել, հազար ու մի հանգիստ պեն կա, տա սվերիք…»: Ես, իհարկե, հետո հասկացա, թե ինչու էր նա այդպես ասում ու ինչու էր փորձում մեզ հետ պահել քաղաքականությունից: Հետո` երբ հասկացա, թե ինչքան դժվար է գոյատևել մեր/ քաղաքականության՝ ջունգլիների աշխարհում, որտեղ օրենքներ գոյություն չունեն/ կամ շատ անարդար ու դաժան են: Նա ամենևին էլ գենդերային անհավասարության կողմնակից չէր, ոչ էլ մտածում էր, որ աղջիկները պակաս խելացի քաղաքագետներ/ դիվանագետներ/ վերլուծաբաններ կամ քաղաքական գործիչներ կարող են լինել, ուղղակի անհանգստանում էր ու չէր ուզում, որ ես/ մենք ևս անցնեի/նք այն բարդ ու դժվարություններով լի ճանապարհը, որն ինքն արդեն անցել էր, որտեղ ամեն մի քայլը փորձություն էր/ է՝ մարդ մնալու/ մարդկային արժեքները պահպանելու/ մարդկային դեմքը չկորցնելու: Իսկ, ես հետ չէի կանգնում, որովհետև ունեի/ ունեմ Նրա օրինակը: Նա ինձ համար օրինակ էր/ է՝ լավի, բարու, մարդկայինի: Նա օրինակ էր/ է, թե ինչպես կարելի է կեղտոտ քաղաքայանության մեջ մաքուր մնալ, գազանների մեջ՝ մարդ մնալ: Նա հայրենիքը անվերապահորեն սիրելու/ հայրենիքին անմնացորդ նվիրվելու ամենավառ օրինակն է: Նա մեզ սովորեցրել է, որ հայրենիքը գերագույն արժեք է, որ երկրի/ պետական շահը ՄԻՇՏ և ԱՄԵՆՈՒՐ պետք է գերադասվի սեփականից/ անձնականից: Ա՜խր, այնքան բան է սովորեցրել…

Նրա մասին շատ երկար կարելի է խոսել, հատկապես հիմա, երբ անգամ թշնամու գերության մեջ չի կորցնում իր արժանապատիվ/ հպարտ կեցվածքը, թշնամու առաջ չի ծնկում, չի խոնարհվում, իր պայքարից/ հայրենիքից/ հողից, իր արմատներից ու պատմությունից չի հրաժարվում: Խոսքեր չեմ գտնում ասելու… Մարդ որքան ամուր կամքի տեր պիտի լինի, որքան ուժ պիտի ունենա իր մեջ, որ թշնամու գերության մեջ անգամ չվախենա խոսելուց…:
Թող հայրենիքում հայրենիքի համար պայքարող վախեցողները տեսնեն ու ամաչեն…:

Նա/ Նրանք միայնակ կռիվ են տալիս խիղճը/ մարդկային դեմքը կորցրած աշխարհի/ մարդկության դեմ, նրանք միայնակ պայքարում են իրենց/ մեր/ձեր/ բոլորի իրավունքների վերականգնման/ արդարության հաստատման համար: Թշնամու երախում…

Հ.Գ. Ես անզորությունից գիդումչում հինչ անիմ, սարսափելիա, երբ կարումչըս վեշմինպենավ հարազատիդ քյօմագ անիս: Միակ պենը, վեր կարում անիմ՝ աղոթում, շա՜տ: Ինքը գիդումա, վեր ես ուրան/ց սպասում ու ամեն օր ուրան/ց հետի աղոթում: Գերեվարումից ի վեր, իմ ամենամեծ ցանկություններից մեկը Պարոն Բաբայանին ու մնացած բոլոր գերիներին/ պահվող անձանց որքան հնարավորա շյուտ ազատության մեջ/ հայրենիքում տսնալնա: Ես երազում էտ օրվա մասին…

Հ.Գ.1 Ու մի շատ տխուր արձանագրում ևս՝ ես Պարոն Բաբայանին շատ լավում ճինանչում ու շատ լավում գիդում, թա ուրան այս կամ այն հայտարարությունը/ խոսքը հինչա նշանակում, նույնիսկ, եթե փակագծերը բացված չի/ կիսատա: Սօրվա ձայնագրության վերջում, որտեղ ինքը հրաժարվումա բացեիբաց ասէ հինչա սպասվում, հաստատումա առաջիկա կործանարար զարգացումների վերաբերյալ իմ ունեցած բոլոր վախերն ու կասկածները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31