Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի մասնակիցներին և հյուրերին։

«Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ազատ է ինքնուրույն ընտրելու իր զարգացման ուղին, պետք է ունենա հավասար հասանելիություն դեղորայքին, սննդին, ջրին, էներգիային, կրթություն ստանալու և նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն, որոնք պետք է ողջ մարդկության ընդհանուր ձեռքբերումը լինեն։ Դրան ենք ձգտում, դրա համար ենք պայքարում, դրա մասին ենք երազում։ Եթե դուք կիսում եք այս ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը»,– Կրեմլի կայքը մեջբերում է Պուտինի խոսքերը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում առաջին արդյունաբերական հեղափոխությունը և հարյուրավոր ժամանակակից գիտական առաջընթացներ տեղի են ունեցել հենց Ուրալում։

«Որտե՞ղ, եթե ոչ այստեղ՝ Ռուսաստանի արդյունաբերական, մշակութային և մտավոր ժառանգության գլխավոր կենտրոններից մեկում, տարբեր երկրների երիտասարդ առաջնորդները պետք է քննարկեն, թե ինչպես է փոխվում մեր կյանքը նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն զուգահեռ, և ինչպիսին պետք է լինի ապագայի աշխարհը»,– ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի նրանց միանալուն, ովքեր որոշեն մասնակցել ռուսական նախագծերին։

«Բայց ոչ պակաս ուրախ կլինենք, եթե դուք ձեր երկրներում, ձեր սիրելի հայրենիքում կառուցեք մեր ընդհանուր նոր, բաց և, հուսով եմ, արդար աշխարհը»,– ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային երիտասարդական փառատոնը պաշտոնապես մեկնարկել է Եկատերինբուրգում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930