Բաժիններ՝

Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում նորածինների ամենատարածված անունների շարքում Դավիթն ու Նարեն պահպանել են առաջատարի իրենց դիրքը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Այս անուններն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականում են։

Տարվա առաջին վեց ամսում ծնված 6 767 աղջիկներից 257-ի անունը Նարե են դրել, իսկ 7 514 տղաներից 499-ի անունը` Դավիթ։

Տղաների ամենատարածված անունների տասնյակը 2025 թվականի համեմատ չի փոխվել, բայց վարկանիշային ցանկում որոշակի վերադասավորումներ են եղել։ Օրինակ` ավելացել է Միքայել անվանակոչված նորածինների թիվը։

Աղջիկների անունների շարքում փոփոխություններն ավելի նկատելի են։ Առաջին տասնյակից դուրս են մնացել Անահիտ և Մարիամ անունները, դրանց փոխարինել են Ամելին և Անգելինան։ Հատկապես նկատելիորեն աճել է Անգելինա անվանակոչված նորածինների թիվը։

Ստորև ներկայացված է Հայաստանում ծնված տղաների և աղջիկների ամենատարածված անունների տասնյակը` ըստ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31