Բաժիններ՝

iPhone-ի առաջին ծալովի մոդելը Թուրքիայում վաճառվում է աշխարհում ամենաբարձր գնով

Apple-ի շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց ամենասպասված առաջին ծալովի մոդելը՝ «iPhone Duo»-ն։ Այն նաև հասանելի է Թուրքիայում։ Թուրքիան այն երկիրն է, որտեղ այդ մոդելը վաճառվում է ամենաբարձր գնով՝ 4.744 դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միացյալ Նահանգներում դրա մեկնարկային գինը 1.999 է, իսկ Թուրքիայում հասանելի է 229. 000 լիրա (4.744 դոլար) մեկնարկային գնով: Ստացվում է, որ այն 137 տոկոսով ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։

Բարձր դոլարի փոխարժեքի և հարկերի պատճառով Թուրքիան դարձել է այն երկիրը, որտեղ «iPhone Duo»-ն վաճառվում է աշխարհում ամենաբարձր գնով։

Աշխարհում ամենաբարձր գնային վարկանիշում Թուրքիային հաջորդում են Բրազիլիան՝ 4.311 դոլարով և Հնդկաստանը՝ 3.153 դոլարով։ Չորրորդ տեղում է Մեքսիկան է՝ 2.843 դոլարով, որին հաջորդում են Իսպանիան, Ֆրանսիան և Բելգիան՝ 2.723 դոլարով։

ԱՄՆ-ն գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ ծալովի մոդելը վաճառվում է ամենացածր գնով՝ 1.999 դոլարով։ ԱՄՆ-ից հետո գալիս են Կանադան՝ 2.173 դոլարով, Հոնկոնգը՝ 2.231 դոլարով, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 2.314 դոլարով և Մալայզիան՝ 2.336 դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930