Բաժիններ՝

Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա

Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սաշա Զդելարը նոր ակումբ ունի։ 31-ամյա կիսապաշտպանը միացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոային»՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Զդելարի՝ «Նոա» տեղափոխության մասին սեպտեմբերի 13-ին միաժամանակ հաղորդել են մի շարք ռուսական ֆուտբոլային լրատվամիջոցներ։ MetaRatings-ը, հղում կատարելով լրագրող Իվան Կարպովին, հայտնում է, որ նախկինում Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» հանդես եկած ֆուտբոլիստը դարձել է Երևանի ակումբի խաղացող։

Նույն տեղեկությունը հրապարակել է նաև Euro-Football-ը, որի համաձայն՝ 31-ամյա սերբ կիսապաշտպանը «Նոային» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Պարբերականի փոխանցմամբ՝ Զդելարի վերջին ակումբը եղել է բելգրադյան «Պարտիզանը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930