44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ չի հաջողվում հստակեցնել ԼՂ հակամարտության բուն քաղաքական կարգավորման ձևաչափը: Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափը, թերևս, հետպատերազմյան միակ ֆորմատն է, որով հանդիպումներն ունեն հստակ օրակարգ և տրամաբանություն, որքան էլ դրանք ՀՀ շահերից չեն բխում, քանի որ այդ ձևաչափով հետաքրքրված են հատկապես Ադրբեջանն ու Ռուսաստանը:
Կիրակի օրը հանրապետության 36 համայնքներում կայացած Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) ընտրություններում իշխանությունը պարտվել է դրանց մոտ կեսում՝ կամ ստանալով շատ քիչ ձայներ, կամ միայն այլ ուժերի հետ կոալիցիայով համայնքապետ ունենալու հնարավորություն։
Իդեալական վիճակը, իհարկե, այն է, որ պետությունը կարողանա միաժամանակ ապահովել և՛ իրական ժողովրդավարություն, և՛ երկրի անվտանգությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության նման իշխանություն ունեցող երկրում դա ուղղակի ուտոպիա է, հատկապես, որ նրա՝ ժողովրդավարության շղարշով պատված, բայց իրականում ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի պետականության համար։ Այն նույն պետականության, որը Նիկոլ Փաշինյանը համարում է՝ որպես Ապագայի երաշխիք։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը հերթական հնարավորությունն էր միջազգային դերակատարների համար՝ քննարկելու աշխարհաքաղաքական զարգացումները:
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստվում են կատարել նաև առաջին գործնական քայլը՝ մեկ այլ ուղղությամբ. մտադիր են աստիճանաբար չեղարկել Թուրքիայից ներկրումների վրա կիրառվող արգելանքը, որը գործում է տարվա սկզբից։
Ցածր է տնտեսական աճի մակարդակը, իսկ եղած եկամուտները միշտ չէ, որ համաչափ են բաշխվում։ Այլապես՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձերին որպես հավելում՝ այդքան էլ պարգևավճար չէին ստանա, իսկ սոցիալական անապահով խավերի համար մի քանի հազար դրամ չէր գտնվի՝ եկամուտներն ավելացնելու համար։ Չհաշված այն շքեղություններն ու ճոխ ծախսերը, որոնք իշխանություններն իրենց թույլ են տալիս, երբ հասարակության գրեթե կեսն աղքատության մեջ է ապրում։
Առաջիկա շաբաթներին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ տնօրեններին վերաբերող հատվածում առաջարկվող փոփոխությունները լինելու են ուշադրության կենտրոնում։ Սա բավականին արմատական փոփոխություն է և ուղղակիորեն առնչվում է դպրոցների տնօրենների լիազորությունների սահմանափակմանը, նշանակման կարգին։
Հայաստանի իշխանությունները ժողովրդավարությունը ներկայացնում են՝ որպես գլխավոր ձեռքբերում, որպես ամենայնից վեր, ժողովրդավարությունը դիտարկվում է՝ որպես բոլոր խնդիրների լուծման աղբյուր, թեև արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց այդ թեզի սխալականությունը։
Անցած շաբաթ բարձրացավ ջրի սակագինը, նախօրեին հայտարարվեց, որ հաջորդ տարվա փետրվարից թանկանալու է նաև էլեկտրաէներգիան, Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը կարող է բարձրանալ ցանկացած պահի։
Հետճգնաժամային իրավիճակում համաշխարհային տնտեսությունը հայտնվել է թանկացումների ալիքի տակ։ Բացառություն չէ նաև Հայաստանը։
Օրերս ՌԴ դիվանագետ Գրիգորի Կարասինն ակնարկել է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են մասնակցել տարածաշրջանային 3+3 կամ 3+2 ձևաչափին, որը նախաձեռնել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Տարածաշրջանային նման ձևաչափ սկսելու մասին թյուրքական այս երկրների ղեկավարներն ակտիվորեն սկսել էին խոսել 44-օրյա պատերազմից հետո:
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել տնտեսվարողների շրջանում: Պարզվում է՝ այս որոշումն ընդունելիս՝ տնտեսվարողների հետ քննարկում չի եղել։
«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ներքաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին, Արցախյան վերջին պատերազմին ու Արցախի հարցի հիմնախնդրին առնչվող հիմնավոր ելույթով:
Պետությունը, լայն իմաստով, հասարակական համերաշխության ինստիտուցիա է, և նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այդ համերաշխության մակարդակից ու որակից է կախված երկրի լինելիությունը։ Անգամ պետության մասին ամենատարբեր տեսական սահմաններում այն ներկայացվում է՝ որպես քաղաքացիների միջև յուրատեսակ պայմանագիր, այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունը համերաշխության ակտ է։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նոնսենս կարող էր համարվել կայացած քաղաքական համակարգ ունեցող որևէ երկրում, բայց ոչ Հայաստանում։ Նա իշխանության եկավ քաղաքական համակարգի անկատարության ու դեգրադացվածության պատճառով ու դրա շնորհիվ։
Համատարած թանկացումների ֆոնին՝ հասարակության սոցիալական խոցելի խմբերին գնաճի ազդեցությունից ինչ-որ կերպ պաշտպանելու համար, թվում է, թե տրամաբանական կլիներ թոշակների ու նպաստների ինդեքսավորումը։
Շուրջ 10 ամսվա դադարից հետո նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցան Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան երկրորդ բանակցությունները, որի արդյունքներով հայտարարություն տարածվեց:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է հանձնվել՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մեծածավալ օժանդակությունների մասին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանից գյուղատնտեսության վիճակը չի լավանում. նախորդ երեք տարիներին արտադրության ծավալները միայն նվազել են։
Մեր հասարակության մեջ կա մի զանգված, որն այդպես էլ չի գիտակցում, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով, ինչպիսի մեծ չարիք է պատճառել երկրին։ Այնքան են տարված նրա կեղծ թեզերով ու ստերով լցված ճառերով, որ կորցրել են իրականության զգացողությունը։ Ինչքան էլ այդ իրականությունը շատ դաժան է, մարդիկ չեն ուզում ընդունել։
Կառավարությունը հաջորդ տարվա համար նախատեսում է հասնել առնվազն 7 տոկոս տնտեսական աճի։ Այն դեպքում, երբ անցած տարվա կտրուկ անկումից հետո անգամ, այս տարի չկարողացավ այդքան աճ ապահովել։ Նույնիսկ նախորդ կանխատեսումն է փոխել ու 2021թ. ավելի ցածր աճ է ակնկալում։
Հայաստանի տնտեսությունը նստած է պարտքերի վրա։ Եթե չլինեին այն հսկայածավալ պարտքերը, որոնք այսօր ներգրավում են բյուջետային ու տնտեսական խնդիրները լուծելու համար, մեր տնտեսությունն ընդհանրապես աճ չէր ունենա։
Մեր ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ այն, որ համակարգի կառավարումն իրականացվում է էկլեկտիկ քայլերով։ Չկա մեծ նկարը, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ գործող իշխանության կողմնորոշումները։ Կան փազլի կտորներ, որոնք ներկայացվում են՝ որպես ամբողջական փազլ։ Որոշ հարցերում իշխանությունները նեոլիբերալ են, որոշ հարցերում՝ ավտորիտար, որոշ հարցերում՝ ռադիկալ, որոշ հարցերում՝ պահպանողական։ Այս անորոշությունն է պատճառը, որ կրթական համակարգը տասնամյակներ շարունակ ցնցումների մեջ է։ Եվ ամեն ցնցումից հետո իրավիճակն ավելի է վատանում։
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց հարցը՝ արդյո՞ք Հայաստանը պլանավորում է զենքի նոր խմբաքանակ ձեռք բերել ՌԴ-ից կամ այլ երկրից:
Մինչ կառավարությունը հույս ուներ, որ տարեվերջին տնտեսական գործընթացները Հայաստանում կակտիվանան՝ հանգեցնելով տնտեսական ցուցանիշների բարելավման, ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Տնտեսական ակտիվության աճը գնալով նահանջում է։ Արդեն երրորդ ամիսն անընդմեջ արձանագրում ենք ակտիվության աճի տեմպի դանդաղում։
Մարդկային գործունեության ցանկացած տեսակ, բայց քաղաքականությունը՝ առաջին հերթին, առաջնահերթությունների ու գերակայությունների ընտրության զբաղմունք է։ Ինչպես քաղաքականության մեջ ընդհանրապես, այնպես էլ ու առաջին հերթին՝ պետական պաշտոնյաների դեպքում՝ մասնավորապես, կենսականորեն կարևոր է, թե ինչն է այս կամ այն սուբյեկտն իր համար համարում որպես գերակա ու առաջնահերթ։ Դա տարբերակելը անհրաժեշտ է՝ գնահատելու համար, թե ինչ հանգամանքներում են ձևավորվում այս կամ պաշտոնյայի՝ այս կամ այն քայլին դրդող մոտիվները։
Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ամենօրյա, եթե ոչ՝ ամենժամյա ռեժիմով կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող որոշումներ են կայացվում։ Դրանց մասին հայտնի է դառնում հիմնականում պոստֆակտում, երբ արդեն որոշումը կայացված-իրագործված, բանը բանից անցած է լինում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենայի թեման մի ամբողջ օր զբաղեցրեց հայ հասարակության մտքերն ու հույզերը, ներկայացվեցին բոլոր հնարավոր պատկերավոր համեմատություններն այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական, անվտանգային նման խնդիրներ ունեցող պետությունում պաշտոնյայի ավտոմեքենայի համար այդքան գումար ծախսվել։
Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» 6-րդ գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպումից առաջ նույնատիպ հանդիպում կկայանա Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:
Պետությունը, որի ղեկավարի յուրաքանչյուր հրապարակային խոսք ենթակա է ոչ թե քաղաքական, այլ հոգեվերլուծական գնահատման ու մեղսունակության ստուգման, չի կարող ոչ միայն զարգացման հեռանկար ունենալ, այլ անգամ ապահովել ընթացիկ գոյությունը։ Հատկապես, որ այդ ղեկավարի ելույթների քաղաքական գնահատականները լավագույնս տալիս են թշնամական պետության լրատվամիջոցները՝ իրենց գլխագրերում ներկայացնելով ելույթի հեղինակի բոլոր թշնամահաճո հայտարարությունները։