Սկսվել է ԵՄ բարձրաստիճան այցը Հարավային Կովկաս: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արդեն տարածաշրջանում են:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի թիվս բազմաթիվ այլ սարսափելի իրողությունների, արձանագրեցին նաև, որ 5000 հայորդիներ զոհվեցին հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքը զոհել է հայրենիքին՝ այդպես էլ չիմանալով, որ հայրենիքի առնվազն մի մասն այլևս չկա։ Փոխարենը՝ կա իշխանությունը, որն անգամ քաղաքական պատասխանատվություն չկրեց այդ տղաների հավատամքը՝ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը, իմաստից զրկելու համար։
Ցանկություն է առաջանում հարցեր ուղղել ամերիկյան կողմին՝ այս երևույթները չե՞ն խոչընդոտում արդյոք երկկողմ հարաբերությունների զարգացմանը, նման արատավոր նախընտրական մթնոլորտը, որն աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում, ընտրախախտումների ուշագրավ գունապնակով ընդունելի՞ են ամերիկյան կողմի համար, Հայաստանի դեպքում ամերիկյան կողմը հարաբերությունները դիտարկում է հիմնված շահի՞, թե՞ արժեքային համակարգի վրա: Պատասխանները, թերևս, ակնհայտ են:
Աշխատատեղերի թեման առաջին անգամ չէ, որ շահարկում են գործող իշխանությունները։ Իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Հետո, իհարկե, հասկանալով ասվածի անհեթեթությունը՝ սրբագրեց այն։ Բայց դրանով աշխատատեղերի թեմայի շահարկումը չավարտվեց։ Այսօր էլ այն շարունակվում է։
Էլիտաներին հիմա լայն հասակարությունն ընկալում է՝ որպես դասակարգային թշնամիների, ինչում, իհարկե, դեր է խաղացել և խաղում է նաև գործող իշխանությունը, որն իր բնույթով պոպուլիստական, հակավերնախավային է և դա ներկայացնում է՝ որպես արժանիք։ Այն դեպքում, երբ իշխանությունը չի կարող լինել հակաէլիտար, որովհետև վերնախավն առաջին հերթին նոմինալ իշխանությունն է։ Անկախ իշխանությունից, սակայն, բոլոր իրական էլիտաների խնդիրը պետք է լինի հասարակության հետ աշխատանքը, որը ոչ միայն հեշտ ճանապարհ չէ, այլ սարսափելի դժվար ճանապարհ է և ամենևին ոչ երաշխավորված արդյունքով ճանապարհ։
Գնաճային այսպիսի բարձր ճնշումն էլ ստիպել է Կենտրոնական բանկին ակտիվացնել քայլերը։ Թեև ԿԲ-ն արդեն ուշացել է այս պայքարում։ Կարելի էր ավելի շուտ և ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել։ Կենտրոնական բանկը մի պահ հապաղեց, ու դրա հետևանքը եղավ այն, որ գնաճը վերջին ամիսներին դուրս եկավ թիրախի վերին սահմանից։ Մի բան, ինչը մեծացրել է երկրում սոցիալական լարվածությունը, հատկապես այն սպառողների շրջանում, որոնց եկամուտները չեն ավելացել։ Այդպիսիք՝ մեր իրականության մեջ բավական բարձր տոկոս են կազմում։ Որքան էլ ընդունենք, որ գնաճը նպաստավոր է տնտեսության համար, հասարակության սոցիալական վիճակը չի կարող ստորադասվել տնտեսությանը։
Սկզբունքային տարբերություն չկա բոյկոտելու և առանց իշխանության ԱԺ ներկայության միջև, դա նույնն է: Նրանք խուլ ընդդիմություն են լինելու սահմանադրական մեծամասնության դիմաց: Պետք է բացատրել մարդկանց՝ ինչու չես գնում խորհրդարան: Եթե կան խախտումներ, դրանք արձանագրվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե չկան, ուրեմն դիմելն անիմաստ է:
Այս հարաբերությունները բարդ են և հավելյալ բարդացած են նրանով, որ թուրքական քաղաքականությունը մի կողմից՝ ցարական քաղաքականություն է։ Այսինքն՝ դա պուտինյան անձնական քաղաքականությունն է, նա է ազդում իրավիճակի վրա, նա ունի լավ անձնական հարաբերություններ Էրդողանի հետ և նա շատ կարևորում է այդ հարաբերությունները, իսկ ռազմական և դիվանագիտական ապարատներում կարծում են, որ Թուրքիայի հետ անիմաստ է այդքան ակտիվ հարաբերվել, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան ամեն դեպքում թշնամիներ են:
Նախընտրական այս խառնաշփոթի մեջ շատերը հավանաբար մոռացել են, թե ով էր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ։ Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը մարդ էր, ով մեղադրում էր բոլորին՝ երկիրը թալանելու ու կործանելու, կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, խոստանում էր գալ իշխանության ու լուծել ժողովրդին հուզող բոլոր խնդիրները։ Եկավ և եղածն էլ քանդեց ու ոչնչացրեց։
Ներդրումների մասով նախընտրական ծրագրերում իրատեսական մոտեցում, ցավոք, ունեն միայն քաղաքական լուրջ անցյալ ունեցող ուժերը:
Պարզ է, որ առանց ներդրումների հնարավոր չէ նոր աշխատատեղեր բացել։ Բայց 3 տարի շարունակ միայն հավաստիացումներ են հնչել, որ ներդրողները չափազանց հետաքրքրված են Հայաստանի «հեղափոխական տնտեսությամբ», որ շուտով գալու են ու ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնեն։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո էլ խոսվում էր սպասվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանք զուր հույսեր են։
Թեև այս ընտրություններում ծրագրերը մղված են երկրորդ պլան, այդուհանդերձ, ներկայացնենք, թե ինչ ոչ ստանդարտ մոտեցումներ, առաջարկություններ կան կուսակցությունների ծրագրերի կրթական հատվածում։
Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել Հայաստանում քաղաքական պայքարը, որ ընտրություններից առաջ իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, քաղաքական ուժերը հայտնվել են էժանագին շոուների մեջ. բոլորը՝ բոլորին մեղադրում են։ Որ ընդդիմությունն է մեղադրում իշխանություններին, բնական է։ Բայց որ իշխանությունն է մեղադրում ընդդիմությանը՝ երկիրն այս օրի հասցնելու համար, ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ։
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգևորականները, մի խոսքով՝ բոլորը։
Ընտրություններից առաջ իշխանության քաղաքական թիմն այնպես է իրեն պահում՝ կարծես Հայաստանը վերածել է դրախտի։ Տնտեսական այնպիսի աճերից ու զարգացումներից են խոսում, թվում է, թե մի ուրիշ իրականության մեջ ենք։
Սա պարզ ուղերձ է, որն ընտրողներին հասցնելու համար ընտրություններին մասնակցող բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մնացել է ընդամենը չորս օր։ Այդ ուղերձի կարևոր նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում պարտվելու են ոչ թե ընտրություններին մասնակցող այս կամ այն ուժերը, այլ Հայաստանը։
Բյուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։
Թե մինչև ո՞ւր կհասնի արտագաղթի ալիքը, կերևա ընտրություններից հետո։ Շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց անելիքները՝ մնա՞ն, թե՞ գնան։
Աշխատավարձը նուրբ թեմա է: Խոսք ու զրույցի ժամանակ այս թեման սովորաբար գերադասում են շրջանցել: Բոլո՛րը: Բացի վիճակագրությունից: Պաշտոնական վիճակագրությունն աշխատավարձի չափի փոփոխությունը կարևոր թեմա է համարում: Համարում ու մտցնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մեջ:
Անցած տարվա դեպրեսիայից հետո՝ անշարժ գույքի շուկան դեռ շոկի մեջ է։ Ճիշտ է, գործարքները նախորդ տարվա խորը անկումից հետո ավելացել են, գներն էլ արտաքուստ սկսել են բարձրանալ, բայց անորոշությունները շատ են։
Նախորդ նախընտրական ծրագիրը տապալելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը հիմա էլ նոր ծրագիր է ներկայացրել ու ավելի շռայլ խոստումներ շաղ տվել։ Մոռացել են, որ նախկինում էլ էին այդպիսի խոստումներ տվել, բայց ոչինչ չեն արել։ Տնտեսությո՞ւնն է աճել, թե՞ մարդկանց սոցիալական վիճակն է լավացել։ Բոլոր առանցքային ուղղություններով իշխանությունը ձախողել է նախորդ նախընտրական ծրագիրը։ Այդքանից հետո կարծում են, թե ընտրողները պետք է հավատան ու վստահեն իրենց։
Օրերս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ դպրոցում աշխատելու հնարավորություն տրվեց այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժական կրթություն, բայց ունեն 30 կրեդիտ մանկավարժության գծով։ Այս փոփոխությունը շատերը սվիններով ընդունեցին, քանի որ սա նշանակում է, որ մի քանի մանկավարժական դասընթաց անցած մարդը կարող է ուսուցիչ աշխատել։ Իհարկե, հասկանալի է, որ բոլոր մասնագիտությունների նման, մանկավարժությունն էլ պահանջում է ֆունդամենտալ կրթություն։ Բայց Հայաստանում արդեն առկա է ուսուցիչների պակաս։
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո ամեն օր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օդում կախված ամենակարևոր հարցին՝ փորձելո՞ւ է արդյոք կեղծել ընտրությունների արդյունքները։ Նրա պատասխանը դրական է ու աներկբա․ կեղծելու է միանշանակ ու կեղծելու է անողոքաբար։ Կեղծելը գողության նման է, կարևոր է ոչ այնքան առարկան, որքան երևույթն ինքնին։ Ինչպես որ թաշկինակ գողացողն է ունակ գողանալու ամենաթանկը, այնպես էլ որևէ իրողություն կեղծողն է պատրաստ կեղծելու ամենայնը։
Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը։ Այդ առումով նա իր վերջին հեղափոխության անվանումը սխալ է ընտրել․ բովանդակային իմաստով նա իրագործում է բազալտե կամ գրանիտե հեղափոխություն, որովհետև հենց այդ նյութերից որևէ մեկով է պատրաստված լինելու Հայաստանի վերջի մասին հիշեցնող շիրմաքարը, որի առաջ խոնարհվելու հնարավորության համար էլ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։
Նրան կամ նրա մոդերատորներին թվացել է, որ հայ հասարակությունն այլևս հասել է կարմայի այնպիսի աստիճանի, որ հնարավոր է նրան ընդամենը մի քանի ամսվա ընթացքում առվազն հինգ հազար գերեզմաններով ավելացած իրականությունը ներկայացնել՝ որպես դրախտավայր։ Հենց այս օրերին հայ հասարակությանը՝ աչքերի մեջ նայելով, հայտարարվում է, որ ինքն ապրում է գերեզմանային դրախտավայրում։ Ընդ որում, հայտարարվում է հանդիմանանքով, որ ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում։
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան: Ինչպես օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էր հաղորդել, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։ Ռիքերն արդեն եղել է Թբիլիսիում և Բաքվում:
Իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է զոհասեղանին դնել ամեն ինչ, բացառությամբ սեփական անձի։ Իսկ պատերազմի զոհերին «պլյուս-մինուսով» հաշվողին քաղաքացիական զոհերը ոչ միայն չեն մտահոգի, այլ նա կարող է առաջնորդվել «որքան շատ՝ այնքան լավ» սկզբունքով։
Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ու առավել ևս՝ երկարաժամկետ կտրվածքով պետությունն ու հասարակությունը չեն կարող զարգացման հեռանկար ունենալ, եթե չտրվեն հանրային հոգեբանության խեղման ստույգ ախտանիշներն ու դրանց հաղթահարելու ուղղությամբ քայլեր չկատարվեն։
«Բնականաբար, ԱԳ նախարարի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ողջ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Փաշինյանի ձեռքում՝ որպես կառավարության ղեկավարի, սակայն նա բավականին քիչ ժամանակ ունի այդ ռեսուրսը տնօրինելու համար: Հետո ամեն ինչ կընթանա դասական սխեմայով՝ այն ուժը, որը կհաղթի ընտրություններում, նա էլ կձևավորի նախարարների կաբինետը, այդ թվում՝ ԱԳ նախարարությունը»:
Երեկ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 12 օր շարունակ պետությունն ու հասարակությունն ապրելու են նախընտրական աղմուկի պայմաններում։ Կուսակցություններն ու դրանց ցուցակների թեկնածուները ներկայացնելու են նախընտրական ծրագրեր, գովելու են յուրայիններին ու հայհոյելու են հակառակորդներին, հիստերիան, հատկապես մասնակիցներից մեկով՝ Նիկոլ Փաշինյանով պայմանավորված՝ հասնելու է գագաթնակետին։