Չարեցիր լյուստրացիա, որ հետո ում ուզես ՊԱԿ-ի ժամանակներից հավաքագրված գործակալ լինելու մեջ մեղադրե՞ս. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բա «աշխարհքաղաքական որևէ կետրոնից չղեկավարվող» շարժում էիր սկսել, որն ավարտվեց իշխանափոխությամբ: Բա ինչի՞ 7 տարի լյուստրացիա չարեցիր, այնպես ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, Բալթյան երկրներում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում և այլ երկրներում:
Չարեցիր լյուստրացիա, որ հետո ում ուզես ՊԱԿ-ի ժամանակներից հավաքագրված գործակալ լինելու մեջ մեղադրե՞ս, թե՞ ում պետք չի նրան չմեղադրեն որևէ ժամանակաշրջանում հավաքագրված գործակալ լինելու մեջ: Բա էդ ոնցա՞ լինում, որ կող ու կուշտդ հավաքված ու բոլորին գործակալ լինելու մեջ մեղադրող «հակառուսները» չեն պահանջում ի վերջո լյուստրացիա անել»:

Տեսանյութեր

Լրահոս