Կոպոլան վաճառում է ժամացույցների իր հավաքածուն վերջին ֆիլմի անհաջողությունից հետո
Հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Նյու Յորքում աճուրդի է հանել ժամացույցների իր շքեղ հավաքածուն, որում ներառված է նաև հայտնի ժամագործ Ֆրանսուա-Պոլ Ժուրնեի կողմից ստեղծված քրոնոմետրը:
Վերջինիս յուրահատկությունն այն է, որ սովորական սլաքի փոխարեն ժամը ցույց է տալիս մեխանիզացված ձեռքը: Ժուրնեն մոտ ինը տարի աշխատել է այս ժամացույցի վրա։ Դրա արժեքը գնահատվում է 1 միլիոն դոլար:
Ժամացույցի վաճառքից ստացված հասույթը թույլ կտա Կոպոլլային վերականգնել իր կորուստները «Մեգալոպոլիս» ֆիլմի թողարկումից հետո. 120 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը վարձույթում հավաքել է ընդամենը 14 միլիոն դոլար՝ դառնալով բացարձակ ձախողում:
Այնուամենայնիվ, ռեժիսորը չի զղջում ֆիլմի արտադրության վրա ծախսած ժամանակի և գումարի համար: Ինչպես պարզվում է, «Մեգալոպոլիսը» նրա համար մեծ գեղարվեստական արժեք ունի:

