Իր երեսպաշտությանը մի տխմար արդարացում է գտել՝ «տղաները զոհվեցին հանուն խաղաղության, անկախության…». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն, ամեն անգամ արտասահման պաշտոնական հանդիպման մեկնելիս, օդանավակայանի ճանապարհին գեթ մեկ հայացք գցու՞մ է Իսակովի պողոտայի վերջնամասից շատ լավ տեսանելի Եռաբլուրի, հերոս տղաների շիրիմների վրա։ Օրինակ՝ ինքս, ընդամենը որպես ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, ամեն առավոտ մեր տան պատշգամբից հերոսների շիրիմներին նայելիս, ամոթի, մեղավորության ու միաժամանակ անպատվության զգացում եմ ունենում։ Լավ, այդ առերևույթ անսիրտ մարդու վրա տղաների հոգին որևէ ազդեցություն չի ունենու՞մ, երբ գնում և հանուն իր աթոռի՝ կեղծավոր ժպիտով, բացահայտ կծկվածությամբ, քծնանքով սեղմում է Էրդողանի, Ալիևի ձեռքը։

Իր երեսպաշտությանը մի տխմար արդարացում է գտել՝ «տղաները զոհվեցին հանուն խաղաղության, անկախության…», ինչով ըստ էության ակնարկում է, որ իբրև թե Ռուսաստանից եղած կախվածությունից ենք «ազատվել», բայց մյուս կողմից քծնում ու լղոզվում է նաև ՌԴ նախագահին, օրինակ՝ մեր երկրները նրա ներկայությամբ անվանելով եղբայրական։ Միթե՞ հայ ժողովրդի ընտրյալ ղեկավարը, տղամարդն այսպիսին պետք է լինի ձեր պատկերացմամբ հայրենակիցնե՛ր…։

Մինչդեռ մենք իրապես անկախ ու խաղաղ ենք եղել հենց մեր հերոս եղբայրների հետ միասին»։

Տեսանյութեր

Լրահոս