Նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր. Սերժ Սարգսյան

«Սրանց մեջ քանի՞ հոգի կա, որն Արցախն իր աչքերով է տեսել»,-այսօր, անդրադառնալով հարցին, իսկ ինչու է ներկա իշխանությունը քննադատում Արցախի ազատամարտը, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով’ արցախցին 1988 թվականին այլ տարբերակ չուներ, ընդվզեց, որովհետև իր աչքի առաջ ուներ հայաթափված Նախիջևանի օրինակը:

«Եթե պրոբլեմներ չլինեին, ստալինյան ժամանակահատվածում հարց չէին բարձրացնի ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին»,-ասաց Սարգսյանը:

Ըստ Սերժ Սարգսյանի, այն մարդիկ են ասում, թե 1988 թվականի ազատամարտը ռուսական ККБ-ի  կազմակերպածն էր, որոնք այդ ժամանակահատվածում անգամ ծնված չեն եղել:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը խոսեց նաև արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Շուշիի ազատագրման մասին, պատմեց տեղի ունեցած թեժ մարտերի մասին ու հավելեց.

«Ունենալով սահմանափակ թվով արկեր մենք ուժեղ գնդակոծեցինք Շուշին, ինչից հետո  հակառակորդի զորքը ուղղակի փախավ, քաղաքացիական բնակչությունն էլ. արդյո՞ք Շուշիի ազատագրումը նվեր էր»,-ասաց Սերժ Սարգսյանը և հավելեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Շուշին հանձնված է եղել նոյեմբերի 5-ի դրությամբ: Որ ասում էին, թե Շուշիի համար մարտերը շարունակվում էին, շարունակվում էին Շուշին հետ գրավելու համար, որովհետև արդեն հանձնվել էր նոյեմբերի 5-ին»,- խոսքը եզրափակեց Հայաստանի 3-րդ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս