Մեր Մայր Եկեղեցին վերջին անգամ անհատական սրբադասում է կատարել 17-րդ դարում. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Շատ լավ լուր Գերագույն հոգևոր խորհրդից. որոշվել է սկսել Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթաց։ Մեր Մայր Եկեղեցին վերջին անգամ անհատական սրբադասում է կատարել, եթե չեմ սխալվում, 17-րդ դարում. սրբադասվել է մեր 101-րդ Հայրապետ Մովսես 3-րդ Տաթևացին։ Տա՛ Աստված՝ Կոմիտաս վարդապետի սրբադասման ընթացակարգը հնարավորինս շուտ հասնի իր տրամաբանական հանգուցալուծմանը»։

