Ռիտան երեխաների հետ Երևան եկավ 1995թ., ծնողներս առհասարակ հրաժարվեցին գալ. Սերժ Սարգսյան
«Ռիտան կատեգորիկ դեմ էր, որ ես գայի Հայաստան։ Ասում էր` որ գնաս, ամուսնալուծվելու եմ, ինձ այստեղ ինչ կասեն։ Կարողացա համոզել, ասացի պատերազմն ավարտվի, դուք էլ կգաք։ 1995թ. ընտանիքս եկավ Երևան։ Արդեն Ազգային անվտանգության կոմիտեի նախագահն էի։ Ռիտայի համար դժվար էր, բայց հեշտ հարմարվեց Երևանին։
Ծնողներս առհասարակ հրաժարվեցին գալ։ Մայրս ասում էր` հազար նեղության մեջ տուն եմ կառուցել, ուր թողնեմ-գնա՞մ… Հետո մարդիկ ի՞նչ կասեն` եթե այստեղ անվտանգ չէ, ինչո՞ւ է ծնողներին տանում Հայաստան… Այդպես էլ չեկան։ Անգամ երբ պատերազմի ժամանակ ռմբակոծություն էր լինում, գնում էինք Արկադի Ղուկասյանենց շենքի նկուղը, բայց մայրս այդտեղ էլ չէր գալիս։ Տարիներ անց էլ չեկավ, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո…»,- ընտանիքի ու ծնողների 90-ականներին իր հետ Երևան չգալու մասին պատմեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

