Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ. երևի ինչ-որ առևտուր էր կայացել․ Սերժ Սարգսյան

«Արդարության սկզբունքի ամրագրումը բանակցային գործընթացում 2019 թվականին շատ մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է»,-այս մասին այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախ չի կարողացել սկզբից մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։

Ըստ Սերժ Սարգսյանի, երևի թե արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ. «Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ սկսեցին ինձ շատ խիստ անհանգստացնել։ 9 տարի շարունակ համ անախագահները, նաև ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա։ Բայց, չգիտես՝ ինչու, 2019-ի սկզբին փոխեցին այդ դիրքորոշումը, և բնական է, Հայաստանի համաձայնությամբ գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։ Ինձ համար դա շա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով, որովհետև այն սկզբունքները, որ կային, միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին։ Իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացություն է»,-ասաց նա։
Հ

Հ երրորդ նախագահն ասաց, որ դա արվել էր Ադրբեջանի խնդրանքով, Ադրբեջանի պահանջով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել էին.
«Բայց այստեղ երևի ինչ-որ առևտուր էր կայացել, որ՝ այո, մենք դրան կհամաձայնենք, դու էլ՝ սահմանին մի կրակի»,-նշեց Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիային, և այս համատեքստում հիշեց իր իշխանության տարիներին դիրքերի բարելավման փաստերը։

«Հօգուտ մեզ սկսվել է շփման գծի փոփոխություն 2013-2014 թվականից, երբ մենք մեծ երկարությամբ տարածքներով ուղղակի առաջացանք և կանգնեցինք մեր սահմանի վրա, մի մետր ադրբեջանական տարածք մենք չէինք մտել։ Այսինքն, չեզոք գոտի չէր, դժվարամատչելի տեղամասեր էին, լեռնային հատվածներ էին, և, բնականաբար, եթե դու գնում ես քո սահմանի վրա կանգնում, դա նաև Ադրբեջանի սահմանն է, չէ՞։

Բայց այս մասին չէր հայտարարվում շատ պարզ պատճառով, որովհետև հայտարարելը նշանակում է քո հակառակորդին վատ դրության մեջ մտցնել, և նրան ստիպել, որպեսզի ինքն էլ դիմի ինչ-որ գործողությունների, որպեսզի իր ներքաղաքական իրավիճակում խնդիրներ չունենա։ Եվ դա եզակի դեպք չէր։

Մենք ոչ թե թմբկահարում էինք այդպիսի ձեռքբերումները, այլ հանգիստ, սուսուփուս, որովհետև մեզ համար կարևորը շփման գիծն ունենալն էր մեր պաշտպանության համար շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան գոյություն ուներ, և ոչ թե աչոկ հավաքել։ Մի քիչ առաջ ընկնելով` ասեմ` մենք տեսանք Տավուշում իրադարձություններն ինչի բերեցին, և Ադրբեջանի համար արդարացուցիչ պատճառներից մեկն էլ դա էր»,-նշեց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս