Հրաժարականից մի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ մեր տուն, ասաց արի շախմատ խաղանք. Սերժ Սարգսյան
«Մեր երեքից վերջին օրերին Առաջին նախագահը շփվում էր ինձ հետ։ Իր հրաժարականից մի օր առաջ եկավ մեր տուն, լարված չէր, ասաց վաղը հրաժարական եմ տալու, բայց արի շախմատ խաղանք։ 3 պարտիա շախմատ խաղացինք ու բաժանվեցինք»,- 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ այդ ժամանակ բանակցային գործընթացում առաջարկ էր եղել, որը իր, Վազգեն Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի սրտով չէր։
«Ես անգամ 2 անգամ խնդրել եմ, որ ինձ աշխատանքից ազատի, մի անգամ էլ ասել եմ` մեզ երեքիս ազատի։ Այսքանը»,- հավելեց նա:

