Ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը, դա անհնար էր. Սերժ Սարգսյանը`44-օրյա պատերազմի մասին

«Արդյո՞ք համալրել եք առաջնագիծը, արդյո՞ք տեղափոխել եք ՀՕՊ համակարգը, հրետանային միջոցները, արդյո՞ք արձակուրդից հետ եք կանչել արձակուրդում գտնվող հրամանատարներին. ահա սրանք են այն հարցերը, որոնք ես կտայի, այն պարզունակ բաները, որոնք ես կանեի, եթե լինեի 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրոք ՀՀ ղեկավար: … Զարմանում եմ. ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը: Դա անհնար էր, անհնար»,- այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա շեշտեց, որ պատերազմի սկսելուց հետո պետք է կիրառվեին մեծ վնաս հասցնող այն հզոր սպառազինությունները, որոնք ՀՀ Զինված ուժերում առկա էին:

Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ իրենք հենց այս ռազմավարությամբ են գործել 2016 թվականի պատերազմի ժամանակ, ուստի նույն տրամաբանությամբ հնարավոր էր լինելու նաև բեկել 2020 թվականի պատերազմի ընթացքը հենց սկզբում:

Տեսանյութեր

Լրահոս