Տղամարդիկ պատմել են կանանցից ստացած լավագույն հաճոյախոսությունների մասին

Տղամարդիկ հիշել են լավագույն հաճոյախոսությունները, որոնք երբևէ ստացել են կանանցից: Իրենց փորձառությամբ օգտատերերը կիսվել են Reddit ֆորումի AskReddit բաժնում:

Մի օգտատեր խոստովանել է, որ լավագույն կոմպլիմենտը ստացել է իր վարսավիրի հաճախորդներից մեկից.

«Իմ վարսավիրն ավարտում էր մի տարեց կնոջ վարսահարդարումը: Երբ ինձ հրավիրեցին վարսավիրական աթոռին նստելու, մոտ 70-ամյա այդ կինն ինձ ասաց՝ «Որդիս, ապա մի քեզ նայիր: Դու ստիպում ես ինձ ցանկանալ, որ ես կրկին 17 տարեկան լինեմ»:

Որոշ կոմպլիմենտներ սկիզբ են դրել նոր հարաբերությունների.

«25 տարի առաջ մի կին ինձ ասաց. «Դու գեղեսիկ, տաք ժպիտ ունես, գիտե՞ս այդ մասին»: Ես այդ կնոջ հետ ամուսնացած եմ արդեն 21 տարի»:

Տեսանյութեր

Լրահոս