50-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 50-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 5-ին զննություն է կատարվել 50-ամյա տղամարդու տնամերձ հողամասում: Հայտնաբերվել է կանեփից պատրաստված 185 գրամ զանգվածով ստվարաթղթե արկղ:
50-ամյա մրգաշատցին ձերբակալվել, տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

