Գիտնականները զգուշացնում են տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին
Երկիրը մտել է պլազմայի հոսք Արեգակի վրա գտնվող պսակաձև անցքից, սպասվում է նաև երկու ամպի ժամանում, որոնք արտանետվել են ուժեղ արեգակնային բռնկումներից: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տելեգրամյան ալիքից:
Գիտնականների կարծիքով, մենք շուտով կտեսնենք վերջին տարիների ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։
«Կանխատեսվում է, որ Երկիրը միաժամանակ պետք է մտնի մեծ պսակաձև անցքի գոտի և դիմակայի երկու օր առաջ տեղի ունեցած խոշոր արեգակնային բռնկումներից արտանետված պլազմայի երկու ամպերի ժամանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Գիտնականները նշել են, որ մագնիսական փոթորիկները սկսվել են նախորդ օրը:

