Համաշխարհային առևտրում շրջանառվող 90 հանքատեսակից մոտ 70-ը Թուրքիան ունի

Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության հանքարդյունաբերության նախագահ Իբրահիմ Հալիլ Քըրշանը մասնակցել է Եվրասիական երկրագիտության 2-րդ համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայում կան բազմաթիվ հանքանյութեր, ինպիսիք են՝ պղինձը, կապարը, ցինկը, քրոմը և ածուխը։

«Համաշխարհային առևտրում շրջանառվող 90 հանքանյութերից մոտավորապես 70-ը առկա է Թուրքիայում, սակայն դրանցից միայն 60%-ի վաճառքն է իրականացվում։ Հետևաբար, մեր երկիրն ու մեր տարածաշրջանը գտնվում են այնպիսի դիրքում, որտեղ կան հանքային ռեսուրսների և հանքավայրերի չափազանց արդյունավետ և հարուստ բազմազանություն: Մենք ունենք տարեկան 6.5 միլիարդ դոլարի արտահանում»,- նշել է Քըրշանը։

Տեսանյութեր

Լրահոս