«Ես ապաշրջափակմանը դեմ չեմ, բայց ոչ այս պայմաններով»․ Սերժ Սարգսյան
«Ես դեմ չեմ, որ Ադրբեջանով ցորեն էլ գա, ամեն ինչ էլ գա, բայց արդյո՞ք համարժեք է այն աշխատանքներին, որ Մեղրիում է կատարվում. Համարժե՛ք չէ»,- AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ ինքն ապաշրջափակմանը դեմ չէ, անգամ այժմ․ «Ես ապաշրջափակմանը դեմ չեմ, բայց ոչ այս պայմաններով, ինչ է նշանակում՝ անխոչընդոտ ճանապարհ։ Սկզբի համար անհրաժեշտ էր խոսել Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան ճանապարհի մասին․ այնտեղ ավելի քիչ ներդրումներ էին պահանջվում, քան Մեղրիում»։
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեքիաթ է համարում գործող իշխանությունների այն հայտարարությունները, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել կողք կողքի։
«Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել…Բա ինչո՞ւ այդ մասին չէին ասում մինչև 2018 կամ 2020 թվականները։ Ղարաբաղցիների աչքի առաջ էր երկու մեծ հանգամանք` Նախիջևանի հայաթափումը և բուն ԼՂ–ում տեղի ունեցող իրադարձությունները։ Երբ հռչակվեց ԼՂ ինքնավար մարզ, բնակչության հարաբերակցությունը 5/95 էր` ի օգուտ հայերի։ 1980–ականների կեսերին այդ հարաբերակցությունը դարձել էր 25/75»,- պարզաբանեց նա։

