Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվել է երեք պատճառով. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը մեկը չէ, այլ մի քանիսը:
«Առաջինը բանակցային գործընթացից խուսափելն էր և հրաժարվելը: Բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, այս երկուսը միասին բերեց նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց: Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին` արդարացնելու պատերազմ սկսելու իրենց նախաձեռնությունը: Կարծում եմ՝ երրորդ հանգամանքն էլ այն էր, որ ադրբեջանական և թուրքական հետախուզությունը շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել է: Այս երեք պատճառներով են սկսվել ռազմական գործողությունները»,-այս մասին «Իմնեմնիմի»-ի փոթքաստի ուղիղ եթերում ասաց երրորդ նախագահ:

