Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի Մ-18 առաջնության չեմպիոն
17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն. հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Վահեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
Շնորհավորում ենք Վահեին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

