Դասը յուրացրել են թե՛ Իսրայելում, թե՛ Իրանում… Պատրաստվում են. Սերգեյ Մելքոնյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային մերձեցումը, Նախիջևանի ուղղությամբ երկաթուղու կառուցման վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ ադրբեջանցիների Հայաստան վերադարձի վերաբերյալ, Սերգեյ Շոյգուի դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մրցակցության բացակայության վերաբերյալ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը 2022 թվականի Սոչիի համաձայնագրերի նշանակության և խաղաղության գործընթացին նպաստելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին, ինչպես նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հայտարարությունը, որը նշել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդությունը, և Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության քննարկումը։
Հայկ Դերզյան

