ԱՄՆ նախկին պաշտոնյան ասել է, որ հասկանում է՝ ինչու է Պուտինը սկսել հատուկ ռազմական գործողություն
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ բանակի թոշակի անցած գնդապետ Լոուրենս Ուիլկերսոնը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը հստակ հասկանում է, թե ինչու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել հատուկ ռազմական գործողություն։
Ուիլկերսոնը Փաուելի աշխատակազմի ղեկավարն է եղել 2002-ից 2005 թվականներին։
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային ՆԱՏՕ-ին միացնելու փորձերում Ռուսաստանի համար գոյության սպառնալիք է տեսել։
«Ահա թե ինչու նա գործողություններ ձեռնարկեց։ Եվ, ինչպես ասացի, որպես զինվորական, ես հստակ հասկանում եմ, թե ինչու նա գործողություններ ձեռնարկեց»,- ընդգծել է Վիլկերսոնը։

