Երևան-Երասխ ճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արարատ գյուղի խաչմերուկում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Մինչ քննչական խումբը կատարում էր դեպքի վայրի զննություն, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս