Բաժիններ՝

Քենիայի նախագահը խնդրել է Զելենսկիին ազատ արձակել քենիացիներին

Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ազատ արձակել պատերազմական գոտում գերի ընկած քենիացիներին: Ռուտոն ուկրաինացի գործընկերոջ հետ իր զրույցի մասին գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ զրույցի ընթացքում նրանք երկուսն էլ «մտահոգություն են հայտնել, որ երիտասարդ քենիացիներին անօրինական կերպով զորակոչել են Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար»։

«Ես դիմել եմ նախագահ Զելենսկիին՝ Ուկրաինայում գերի ընկած ցանկացած քենիացու ազատ արձակմանը նպաստելու համար»,- ասել է Ռուտոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս