Նիկոլ Փաշինյանին բոլորը 3 մատի կոմբինացիա են ցույց տվել. ինքնախոստովանանք
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍՍ-ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։
Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)։
Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ մեկ–երկու բան էին մեզ գցում, անհրաժեշտի 0․1 տոկոսը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։
Ոչ դաշնակիցներն էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք․
1․ ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։
2․ Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։
Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր, դա էինք փորձում ձեռքբերել, փորձում արդիականացնել, ի դեպ՝ այդ պահին ՀՀ–ում գործող ամենաբարձրաստիճան (ձեր նշանակած) զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։
Հիմա ի՞նչ ես գնացել փեսուդ ձեռքից կերակրվողների դիմաց նստել, հետս բանավիճում։ Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում։ Թե չէ Միշիկի դիմաց նստել ինձ հետ բանավիճելը ո՞րս է։ ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ կբերես հետդ»։

