Հայտնի է դարձել Կալլասի և ֆոն դեր Լեյենի տարաձայնությունների մասին

Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը չկարողացավ Մարտին Սելմայրին, որը հայտնի էր որպես Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի «գլխավոր թշնամի», վերադարձնել Բրյուսել: Այս մասին գրում է Politico-ն։

Նշվում է, որ Կալասը մտադիր էր Սելմայրին նշանակել իր ամենամոտ խորհրդականը, ինչը կամրապնդեր նրա իշխանությունը։ Արդյունքում, ֆոն դեր Լեյենի գլխավոր քննադատը մնաց որպես Վատիկանում ԵՄ դեսպան, իսկ Կալասը անհաջողություն կրեց ազդեցության համար պայքարում։

Նշանակվելու դեպքում Սելմայրը կդառնար Եվրահանձնաժողովի նախագահի համար, այսպես կոչված, «հրեշ մահճակալի տակ», բայց իրականում նա նաև հրեշ կլիներ եվրոպական դիվանագիտության ղեկավարի համար, նշվում է հոդվածում։

Տեսանյութեր

Լրահոս