Բայդենը կոշտ մեկնաբանություններ է արել Թրամփի հասցեին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը մեղադրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը խայտառակելու մեջ։ Նա այս հայտարարությունն արել է Օմահայում Դեմոկրատական կուսակցության միջոցառման ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։
Բայդենն ասել է, որ Թրամփը պետք է գիտակցի, որ ամերիկացիները չեն աշխատում իր համար, այլ որ ինքն է աշխատում նրանց համար։ «Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միայն միլիարդատերերի և միլիոնատերերի։ Ես զայրացած եմ։ Սա ժողովրդավարություն է, իսկ ժողովրդավարության մեջ թագավորներ չկան։ Նրա գործողությունները խայտառակում են մեր երկիրը»,- ասել է նա։

