Մարդիկ կորցրել են անգամ չափանիշները` այս կամ այն թեկնածուին գերադասելու, հավանելու, քանի որ ամեն պահ վախ կա հիասթափված լինելու, իր սպասումները կտրուկ շրջելու:
Ոչ կանոնավոր և հապճեպ ոտքի վրա սնվելը, անհրաժեշտ քանակից ավելի շատ ուտելը, նույնիսկ փոքր չափաբաժինների դեպքում` սպիտակուցի, ճարպի և ածխաջրերի ոչ ճիշտ հարաբերակցությունը։
Եթե ընտրական գրավը սահմանվել է նախագահի թեկնածուների լրջությունը պարզելու համար, համարելով, որ գումար չունեցողներն անլուրջներ են, ապա կարելի է ընդհանրապես ընտրություն չանցկացնել և նախագահ հռչակել ամենալուրջ թեկնածուին, նրան, ով ամենաշատ գումարը կմուծի` որպես ընտրագրավ:
Ի՞նչ, վատ կլինե՞ր, եթե ծովից ծով լինեինք: Հարցը, կարծես թե, հռետորական է, քանի որ ո՞վ չի ուզում` ծովից ծով Հայաստանը վերականգնվի: Ի՛նչ, վա՞տ տարածքներ էին:
Հայ քաղաքական միտքն այդպես էլ չկողմնորոշվեց: Չկողմնորոշվեց, թե որն է ավելի ճիշտ` արևմտամե՞տ լինելը, թե՞ ռուսամետ: Քսան տարուց ավելի է` քննարկում ենք, ու հանկարծ պարզվեց, որ մեր համար ամենակարևոր երկիրը Վրաստանն է:
Շատ ա տանջվում, որ դեղը չեմ հասցնում, ցավից գոռում ա: Մեղք ա երեխես, չի դիմանում ցավերին: Հասկանո՞ւմ եք, ես ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ: Ես դժվարությամբ, բայց պահում եմ երեխեքիս: Մենակ Գևորգիս դեղորայքի խնդիրն ա ինձ սպանում ու անօգնական դարձնում:
Համեմատության համար պետք է նշել, որ նախորդը վերջինի մոտ կես հաստությունն ուներ, իսկ դա նշանակում է, որ կենդանիների վիճակը բավական վատացել է, և շատ կենդանիներ վտանգված են այսօր: Այսինքն՝ որքան ցուցակը շատանում է, դա խոսում է այն մասին, որ վատացել է մեր վիճակը:
Կարծում եմ` Իվանիշվիլին փորձում էր նախքան Ադրբեջան գնալը լրացուցիչ դիվիդենտներ շահել` կասկածի տակ առնելով երկաթուղու շահավետ լինելը, և նաև փորձում էր տարբերություն մտցնել այս հարցերում իր և Սահակաշվիլիի քաղաքականության մեջ:
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում` այլընտրանք. կա կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն: Դա նույնն է, որ կինն ունենա այլընտրանքային ամուսին:
Յուրաքանչյուր քաղաք նախ և առաջ ժամանակագրություն է: Ժամանակագրություն, որի շարունակականության մեջ գոյակցում են տարբեր ժամանակային հատվածների պատկանող կենսակերպերի, մտածելակերպերի, արժեքների և մշակույթների նյութական և հոգևոր արդյունքները:
Խնդրանքը բոլոր լրատվամիջոցներին` լուսաբանելու, հետամուտ լինելու, իրավապաշտպաններին և միջազգային կաոույցներին` աջակցելու մեր որդի Շալիկո Մանուչարյանի խախտված իրավունքների պաշտպանության գործում թույլ չտալով, որպեսզի անմեղ մարդը դատապարտվի իր չկատարած արարքի համար, միայն այն բանի համար, որ այդպես է ցանկանում դատախազը, որպեսզի ոստիկանների վրա չբացահայտված գործ հանկարծ չմնա: 2010 թվականի նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի վրա, […]
Առաջնահերթ կցանկանայի ընդլայնել «Zoppini» ապրանքանիշի ցանցը Հայաստանում, և դրան զուգահեռ` կցանկանայի, որ Ֆլորենցիայի հետ մշակութային կապեր ստեղծվեին:
Հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է իմանանք, թե որոնք են գիրացման չափորոշիչները և դրանց թույլատրելի արժեքները։ Նման չափորոշիչները երկուսն են` Կետլեի ինդեքսը և իրանի ու նստատեղի շառավիղների չափերը և հարաբերությունը։
Դիվերտիսմենտներ Գրքից
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ավելի զգայուն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը։
Դեկտեմբերին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց ազդեցության տակ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական ընտրության առաջ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու ինտեգրացիոն պրոցեսներից մեկի միջև. մաս կազմել Եվրասիական միությանը, կամ` հրաժարվելով դրանից, փորձել մերձենալ Եվրամիության հետ:
Ձեր նախագահն ամբողջովին գոհացնում է և՛ Մոսկվային, և՛ Արևմուտքին: Ուստի այստեղ ոչ մի խնդիր չի ծագի, առավել ևս, եթե հաշվի առնենք ստեղծված այնպիսի իրավիճակը, երբ գործող նախագահը չունի իրական այլընտրանք, ընտրախախտումներն, իհարկե, կլինեն, դրանք անխուսափելի են, բայց դրանք կհասցվեն նվազագույնի:
Թեկնածուների համար ինտերնետի ու սոցցանցերի հնարավորությունները լրացուցիչ տեխնոլոգիաներ են, որոնք կարող են կիրառել, սակայն հիմնական պայքարը, իհարկե, ռեալ կյանքում է:
Հայկական մուլտֆիլմերը դիտելիս («Կիկոս», «Ձախորդ Փանոս», «Հայելի», «Կախարդական լավաշ» և այլն) նկատել եմ մի օրինաչափություն: … մեր մուլտֆիլմերի հերոսները, որոնք հիմնականում գյուղացիներ են, ներկայացված են չսափրված, կարկատած հագուստով, խեղճ և, որպես կանոն, բացակա ատամներով:
Հայաստանում գոյություն ունի մարդկանց մի խումբ, որոնք մանկատներին բարեգործություն կատարելու հանգամանքը շահարկելով՝ փորձում են դրամներ կորզել:
Ով որ ժողովրդական է, նրան քարկոծում եք, ով որ սատանայական է` նրան պաշտպանում եք: Էս ի՜նչ հետաքրքիր չորրորդ իշխանություն է: Մեծամասնության կարծիքն այլ է ձեզ համար: Ինչի՞ եք նման ձևով մոտենում ժողովրդի ընտրյալին, ժողովրդի կողմից հարգանք ունեցող մարդուն…
Փշատերև ծառերի խեժից պատրաստում են դեղամիջոցներ, օգտագործում են նաև ժողովրդական բժշկության մեջ` ռևմատիզմի, ռադիկուլիտի, հոդատապի, նևրալգիայի, երիկամների, թոքերի և բրոնխների, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար։
Տիգրան Խզմալյանը պնդում է, որ իր պաշտոնավարման տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ անգամ բարձր պաշտոնների առաջարկներ է արել իրեն, որից հրաժարվել է: Ինչ վերաբերում է վերջին տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու հանգամանքին, ապա դա, ըստ Տիգրան Խզմալյանի, չափազանցված է:
Ստացվում է, որ Հայաստանը, չճանաչելով ԼՂՀ-ի անկախությունը, դրանով իսկ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դե յուրե այդպես է ստացվում
Փառք Աստծո, ես ունեմ նման ասպիրանտներ, ովքեր կարող են ինքնաթիռը «գրկել ու քնել», կամ ընդհանրապես կարող են քնել ընդամենը 2 ժամ ու անընդհատ աշխատել: Ներկայումս մենք ցանկանում ենք ավելի մեծ խափանումների դեպքում ինքնաթիռը կառավարելի դարձնել:
Ճարպն ունի բարենպաստ ազդեցություն լյարդի վրա, պաշտպանում է այն տարբեր տեսակի քիմիական դեղերի օգտագործումից առաջացած թույներից։
Լուրը, թե երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսինը երեխա են ունեցել, խիստ տպավորիչ է: Հատկապես, որ ընդհանուր շատ եզրեր ունի այն իրադարձության հետ, որը տեղի է ունենալու փետրվարի 18-ին, Հայաստանում` նախագահական ընտրություններ: Երկու դեպքում էլ էական են ոչ թե միջոցները, այլ արդյունքը:
Ինքը՝ Արկադի Սևումյանը, շատ դրական էներգետիկայով մարդ է, ով իսկական ուսումնասիրության աղբյուր է համարում մարդկային զգացմունքը: Նույնիսկ իր ստեղծագործություններում նա կարողանում է որսալ մարդու զգայականությունն ու գույների, պատկերի միջոցով զգացմունքը հուզելու աստիճան դիպուկ վերարտադրել:
Պաշտոնական վիճակագրությունը 2012 թվականի համար հայտարարելու է 7%-անոց տնտեսական աճ։ Իսկ 7%-անոց տնտեսական աճի ժամանակ սովորաբար անշարժ գույքի գները երկնիշ անկում չեն ունենում, մարդիկ էլ չեն արտագաղթում երկրից
Իմ որդին ոչ մի անկարգություն չի անում: Խնդրում եմ` մի հատ ճշտես, հետո հարցերը տաս: Դա չարակամ մարդկանց խոսակցություն է: Իմ որդին ուսանող է, համալսարանի ուսխորհրդի նախագահ, բավականին կազմակերպված տղա: Նա երբեք իրեն թույլ չի տա, որ որևէ ավելորդություն անի: Երիտասարդ տղա է, կարող է պատահի` մի թեթև սայթաքում անի, բայց դա չի նշանակում, թե նա անկարգ է: