Հայտնի են ունաբի մոտ 400 ենթատեսակներ, որոնց պտուղները տարբերվում են արտաքին տեսքով, գույնի երանգավորումով, համով, քիմիական բաղադրությամբ։
Կարգախոսների վրա պետք չի մեծ ուշադրություն դարձնել, դրանք հենց այս պահի համար ստեղծված, անցյալ չունեցող ինչ-որ բառակույտեր են: Ընտրողի հիշողությունը կարճ է, նա նախորդ և ներկա կարգախոսների միջև պատճառա-հետևանքային կապ չի տեսնում:
Ջիգարխանյանը թիկնեղ ու բարձրահասակ չէ, սակայն, երբ նրա հետ որևէ հարցազրույց է՝ էկրանից կամ թերթից կտրվել չի լինում: Իսկ այս դերասանի և «Յա Գարեգին Նժդեհ» խոսքերի միջև սեպի պես խրված է Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը. «Նե վերյու»:
Ժողովուրդս այնքան է նահանջել իր իրավունքների հարցում, քաղաքական դաշտն այնքան է ապաքաղաքականացվել ու բազարի վերածվել, որ լոզունգի համար հնարավոր է դարձել «Սասունցի Դավիթի» վրայի փոշին թափ տալ:
Նոր պաշտպանած գիտնականը, օրինակ` մեր ինստիտուտում, որը ես համարում եմ, որ քիչ թե շատ բարվոք վիճակում է, քանի որ ուրիշներն ավելի վատ վիճակում են, ստանում է, օրինակ` 40-45.000 դրամ: Այս ամենից պարզ է, որ այդ երիտասարդը չի մնա:
Սևակի շնորհն աստվածատուր էր: Անբացատրելի է` գյուղական դպրոցի շրջանավարտն իր ինքնակենսագրության մեջ գրում է, որ իր գրականության ուսուցչի հաջորդ օրվա դասերն ինքն էր կոնսպեկտավորում:
Ոլոռը պարունակում է ցինկ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և ռուտին, կարոտին, տոկոֆերոլներ։ Չոր ոլոռում օգտակար նյութերի տոկոսային չափը 3-4 անգամ մեծ է, քան թարմի մեջ, իսկ պահածոյացվածի մեջ` ավելի քիչ։
Ես հավատում եմ այդ հարցումներին, քանի որ հավատում եմ, որ ՀՀ քաղաքացիները Սերժ Սարգսյանին նվաստացնելու համար ձայնը տալիս են Վարդան Սեդրակյանին:
Ավելի հետաքրքիր իրավիճակ էր Իջևանում, որտեղ Բագրատյանին դիմավորեց ՀԱԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արթուր Աթաբեկյանը: Աթաբեկյանը ռեստորանում բաժակ բարձրացրեց Բագրատյանի հաջողության և հաղթանակի համար:
Արդեն երկու-երեք տարի է, ինչ ասպարեզ են մուտք գործում երիտասարդներ, ովքեր ընտրում են ոչ հասարակական կազմակերպությունների, ոչ էլ արտագաղթի մեթոդները։ Յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ բան ուղղել: Փողոց անցնելիս հետևում եմ, թե ով ինչպես է լուսացույցի լույսերին հետևում:
Նախընտրական քարոզչությունը նկատելիորեն անհամ սկսվեց: Այն, որ թեկնածուների մեծ մասն իրեն նեղություն չի տա լուրջ տնտեսական ծրագիր մշակել, պարզ էր հենց սկզբից: Հավանաբար մինչև ընտրություն իրենց տնտեսական ծրագրերի մասին կխոսեն միայն գործող նախագահը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Անգամ Մարտին Լյութեր Քինգը, որ թեև քաղաքական գործիչ էր, սակայն նախևառաջ` հոգևոր առաջնորդ, դժվար թե նման պլատֆորմով հանդես գար: Սեդրակյանին ավելի կսազեր, ասենք, «Մհերի Դուռում Մհեր կա», կամ` «Մսուրում Մսրա Մելիք չկա» կարգախոսը, քան «Վերևն Աստված կա»:
Երբ լսեցի նրա հարցազրույցը, եթե չճանաչող մարդը լսի, կասի` սա մեր պատմության հերթական քրիստոնյա սրբերից մեկն է: Նա այդպես խոսում է` մոռանալով իր անցյալը, իր ունեցած հարստությունը կամ իր շրջապատի ունեցածը:
Մարդիկ մոռացել են դիֆթերիայի մասին, փայտացումն էլ գրեթե չի հանդիպում: Ուղղակի պետք է հիշեցնել, որ ցանկացած պահի կարող են այդ հիվանդությունները մուտք գործել երկիր, որովհետև մեզ շրջապատող բոլոր երկրներում, միգրացիայի օջախ հանդիսացող երկրներից շատ հեշտությամբ հարուցիչը կարող է գալ հանրապետություն, և հարուցիչը հեշտությամբ կտարածվի:
Եթե ինձ մեկը փորձի մեղադրել նույնիսկ այն բանում, որ այս ամեն ինչից մայրիշխանության հոտ է գալիս, ասեմ, որ եթե մայրիշխանությունը մեր երկիրը պետք է տանի լրջագույն զարգացումների, ուրեմն պետք է գնանք նաև այդ ճանապարհով: Թող լինի մայրիշխանություն: Հրեաների մոտ մայրիշխանություն է, և ի՞նչ, հրեաները պակա՞ս հաջողություններ ունեն: Տղա
Ճարպակալման սինդրոմը առաջացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի խանգարում, ճարպը տարածվում է նաև ներքին օրգաններում. առաջանում են աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, լյարդի և լեղուղիների հիվանդություններ, էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարում, կրծքի, սեռական օրգանների, աղիների և այլ օրգանների ուռուցքներ։
Օսվալդո Ֆերարի. Նոր հանդիպում (Չհրատարակված զրույցներ)
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը երեքշաբթի հայտարարել էր իր նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին` միևնույն ժամանակ նշելով, թե կշարունակի հանդիպել ընտրողների հետ:
Մեր դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը հումորով էր խոսել գերտերությունների աջակցության մասին, Գառնիկ Մարգարյանը պատասխանել է. «Գիտեք, ամեն հումորի տակ ճշմարտություն կա: Ես կասեի այսպես` Մարտի 1-ի դեպքերից հետո իր ասած «աշխարհի տերերը» Լևոն Տեր-Պետրոսյանին թողեցին միայնակ»
Երբ հացադուլի հեղինակներն ու նրա «թիմակիցները», ըստ էության, հայտարարում են, որ բոլոր հաց ուտողները իշխանության դրածոներն են, ակամա հարց է ծագում՝ իսկ գուցե հացադուլն արդեն իշխանության կերակրատաշտին մոտենալու ամենակարճ և արդյունավետ ճանապա՞րհն է
Գործող նախագահը երրորդ անգամ առաջադրվել չի կարող, ընդդիմադիրներն ու այլընտրանքը մրցակցային ընտրություններ չապահովեցին 2013-ի համար, առաջին նախագահն ասպարեզից դուրս եկավ, արդյունքում` միակ գործիչն, ում անունը կարող են ներկայումս շոշափել` որպես 2018-ի ֆավորիտ` Ռոբերտ Քոչարյանն է:
Ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկելը` մի բան է, վստահված անձ լինելն` այլ բան: Գոնե դաշնակցականների պարագայում առանց ԳՄ-ի որոշման բացառվում է այդպիսի դրսևորումներ, որ որևէ կուսակցական հանդես գա որևէ թեկնածուի վստահված անձ:
Վիքի-գաղափարախոսության հիմքում հաջողակ մարդ և հաջողակ պետություն ձևավորելու դրույթներն են: Պետք է լինես ակտիվ, նախաձեռնող (թե՛ մարդկանց մասին է խոսքը, թե՛ երկրների): Ամենալավ համագործակցության սկիզբը քո մասին քննադատություն լսելն է:
Եկավ հարձակվեց վրաս: Պայուսակով խփեց երեսիս, բռունցքներով` գլխիս: Ես թուլացա, ընկա թախտի վրա, էնքան երեսիս խփեց` բժժեցի, ու շուրջը ման էր գալիս, որ մի ծանր բան գտներ, խփեր-սպաներ: Ես ցավից լացում, գոռում էի, իսկ նա շարունակում էր խփել: Ասում էր՝ այ պառավ, քո տարիքի մարդիկ սատկում են, իսկ դու…
Մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքական համակարգը, որ սկսեց զարգանալ 1988թ., գնում է պատմության գիրկ` ամեն ինչով, պետք չէ այս կամ այն մարդուն առանձնացնել:
Տոքսոպլազմոզը հարուցվում է տոքսոպլազմա կոչվող մանրէների միջոցով. ախտորոշվում է մարդկանց, շների և կատուների մոտ։
Աղքատության մակարդակը 2010 թվականի տվյալներով` հասել է ռեկորդային 35.8%-ի։ Գործազրկության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է. մարդիկ սովորաբար չեն արտագաղթում մի երկրից, որտեղ նոր աշխատեղեր են բացվում։
Մեր խնդիրները հիմնականում նյութական են և ֆինանսի հետ են կապված: Սա յուրահատուկ հաստատություն է, որտեղ, բացի բուսաբանական ուսումնասիրությունների իրականացումից, գործում է նաև Բուսաբանական այգին, որը բավական ծախսատար է:
Վերջին շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, սկսել են ԶԼՄ-ներին «դասեր տալ» այն մասին, թե ինչպես պետք է լուսաբանել երեխաների թեմային առնչվող խնդիրները:
Մենք ծեսն անում ենք վերապրողների համար` որպես մխիթարություն: Երբ ասում ենք` «Ո՛չ, չենք կարող», և մեր կռնակը կդարձնում ենք ընտանիքին, ինչպե՞ս կարող ենք իրենց մխիթարել: Կա անխախտ մեկ կանոն` ամուսնությունը կատարվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Մյուսները մարդկային կանոններ են, որոնք եկեղեցին կարող է իրեն թույլ տալ փոքր-ինչ սրբագրել: