«Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր հասարակության մեջ ինֆորմացիան չի արժևորվում: Այսինքն` այն այնպիսի դեր չունի, ինչպիսին պետք է ունենար»,- ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը
Մենք այնքան ենք թաթախված մեր առօրյայի մեջ, մերօրյա քաղաքականությունն այնքան առօրեական է, որ մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ այսօր, այս պահին տեղի ունեցող գործընթացները ևս հայոց պատմության մի մասն են կազմում։
45-ամյա բասկետբոլիստ Վահան Ասատրյանը դեռ մեկ ամիս առաջ միանգամայն առողջ էր և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում էր` որպես մարզիչ-մանկավարժ:
Անցած 6-7 տարիների ընթացքում հայ գինեգործներին չհաջողվեց լրացնել ռուսական շուկայում առաջացած բացը: Բայց սա մեր գինեգործների բիզնես-ապաշնորհության արդյունք համարելը ճիշտ չէ:
Հայ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նշել այդ պայմանագրերի ստորագրման տարեդարձները, քանի որ դրանով կարող է ոտնահարել ՀՀ մեկ այլ ռազմավարական դաշնակցի և հարևանի` Իրանի Իսլամական Հանրապետության զգացմունքները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը
Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային թթվակաթնային ըմպելիքը, որը պատրաստվել է այծի կաթից։ Յոգուրտը, ինչպես նաև Կովկասի լեռնցիների ազգային ըմպելիք կեֆիրը, թուրքալեզու ժողովուրդների կատիկը, մեր մածունը, վրացական մացոնը, եգիպտական լեբենը, սիցիլիական մեցորադը ունեն հազարամյակների պատմություն։ 20-րդ դարի սզբում` Ֆրանսիայում աշխատող հանճարեղ ռուս գիտնական Ի. Մեչնիկովը կարողացավ առանձնացնել կաթը խմորող միկրոօրգանիզմները` «բուլղարական ցուպիկը» և «տերմոֆիլ […]
Ամեն օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հաճախող 2 տարեկան Ալենի մոր՝ Նարինեի ամենասպասված պահը երեկոյան ժամը 18:00-ն է: Ամեն օր այդ ժամին Նարինեն գնում է երեխային տուն բերելու: ՀՕՖ-ի դռներից վազում ու մոր ոտքերն է գրկում փոքրիկ Ալենը: Նարինեն ասում է՝ ամեն անգամ այդ տեսարանից սիրտը լցվում է ու ամեն անգամ գիտակցում է իր ու որդու միասին լինելու գինը:
Հարցազրույց Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանի հետ
Այսօր ԳԱԱ-ի համակարգում առաջատար գիտական աշխատողը, որն ունի ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան, ստանում է 65.000 դրամ` գումարած 20.000 դրամ` դոկտորական կոչման համար: Պահումներով` համախառն ստացվում է 75.000 դրամ աշխատավարձ: Այսօր ականատեսն ենք Հայաստանի գիտության և մշակույթի աննախադեպ արագացված քայքայման ընթացքին:
«Պայքարը հենց ստեղծագործությունն է: Չես կարող ստեղծագործել ուղղակի բոհեմական վիճակում: Ստեղծագործության ժամանակ, առաջին հերթին, պայքարում ես ինքդ քո դեմ, որտեղից էլ ստեղծվում են նորությունները»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը
«Որպեսզի արտաքին խնդիրները լուծես, պետք է ներսում անպայման փոփոխություններ կատարես, այսինքն՝ ընդհուպ մինչև հակառակն է հարցը` ոչ թե պիտի վախենաս փոխել, այլ պարտավորված ես փոխել, հակառակ դեպքում` այդ ամբողջ արտաքին ծանրությունը կմնա»,- ասում է Ա. Մանուչարյանը
«Րաֆֆի Հովհաննիսյանը երկիրը պիտի հասցնի մի այնպիսի վիճակի, որ իշխանությունները ստիպված լինեն գնալու արտահերթ ընտրությունների: Փորձը ցույց է տալիս, որ հերթական ընտրություններում Հայաստանում ոչինչ փոխել հնարավոր չէ, իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանությունների ոտքի տակ չկա այն հողը, որի վրա իրենք կանգնում են»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Երբ տարածվեց լուրը, թե Շառլ Ազնավուրը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, վերհիշեցին Շառլ Ազնավուրի տարիքը, և Սերժ Սարգսյանին ուղված շնորհավորանքը սոցցանցում ընդունվեց որպես առաջացած տարիքի` ծերախտի բնական և հաճախ պատահող դրսևորում:
Հարսնախոտը (ֆիզալիս սովորական) չի օգտագործվում գիտական բժշկության մեջ, սակայն կատարվել են դեղաբանական ուսումնասիրություններ` պարզվել է, որ պտուղն ունի միզամուղ հատկություններ, իսկ պտղապատյանի յուղամզվածքն արագացնում է վերքերի ապաքինումը։
«Երբ ժողովուրդը հասցված է մի վիճակի, որ նա պիտի իր գլուխը ծռի և հանապազօրյա հացը փնտրի աղբանոցում, սպասել կամ պահանջել այդ ժողովրդից, որ նա գլուխը բարձրացնի և նայի, որպեսզի տեսնի այդ աստղը, առնվազն անբարոյականություն է»,- ասում է Վահան Արծրունին
Հարցազրույց ՀՀ ԱՆ «Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար, Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի հետ
Սասուն Միքայելյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած պայքարը երկարատև է լինելու, բայցև միաժամանակ վստահեցնում է, որ ժողովուրդը երկարատև պայքարից չի հոգնելու։
Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը
Ի՞նչն էր հանրահավաքներից խուսափելու պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն ասում են, որ իրենք հրաժարվեցին հանրահավաքից, որպեսզի չխանգարեն ՀԱԿ-ին, քանի որ տարբերությունն ընդամենը 1 ժամվա էր: Ավելի օրիգինալ է ՀԱԿ-ի բացատրությունը:
2 տարեկան Ալեն Հարությունյանը հիմա կոկիկ, ժպտերես ու կյանքով լի փոքրիկ մարդ է, ով հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» (ՀՕՖ) կենտրոն և դեռ սովորում է մյուս երեխաների հետ հարաբերվել, ադապտացվել մի միջավայրի, որն իր համար թեև խորթ է, այնուամենայնիվ՝ հետաքրքիր ու հաճելի է:
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։
Ասում է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը
Հայաստանում անցկացվող բոլոր տեսակի ընտրությունները նույնպես ցուցիչներ են, որոնք, սակայն, ի տարբերություն իրապես ժողովրդավարական պետությունների, ոչ միայն ցույց են տալիս, որ մեր որդեգրած ժողովրդավարությունը հռչակագրային բնույթի է, այլև, թե ինչպիսի անհամաչափ հարաբերությունների և դրսևորումների մեջ է մեր պետությունը՝ ժողորդավարության հանդեպ:
Հայերը բացառիկ մեծ ներդրում են ունեցել կայսրության գրեթե բոլոր գործառույթներում` պալատական, վարչական, դիվանագիտական, դատական, զինվորական, բանկային, արդյունաբերական, նաև` ճարտարապետության, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, կիրառական արվեստների ու սպորտի մեջ: Ցավոք, նմանօրինակ հայ գործիչներից բոլորի մասին չէ, որ մենք գիտենք:
Հայաստանում ընտրական գործընթացները թարս են` սկսվում են ընտրություններից հետո։ Հենց ընտրությունները վերջանում են, բոլորը հիշում են, որ Հայաստանում երկու ավանդույթ կա, որոնք միշտ պահպանվում են` իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն էլ միշտ չի ընդունում դրանց արդյունքները։
Ցանկացած հոռետես կեզրակացնի, որ ազգի ապագան արդեն կլոնավորված է: Որ երիտասարդությունից նոր ու թարմ մոտեցումներ սպասելն անիմաստ է: Որ կլոնավորում կոչվածն իսկապես հաջողվում է: Հաջողվում է բոլոր քաղաքական ուժերին:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով օրենքի նախագծի մասին ասաց, թե այն նույնիսկ ուշացած նախագիծ է
Այդպես էլ հասկանալի չէ, թե ի՞նչ է պատրաստ իշխանությունն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, չնայած պարզ է, որ ցանկացած առաջարկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժվելու է:
Թե որքան մարդ է օր ու գիշեր անհանգստանում այս ճակատագրով՝ թող հաշվեն բոլոր այն մարդիկ և պետական կառույցների ներկայացուցիչները, ովքեր երկու տարի շարունակ տեղյակ են եղել, որ Ալենն ապրում է ծայրահեղ աղքատության, սովի մեջ հարբեցողների որջի վերածված տան մեջ, սակայն նրան օգնելու արագ քայլեր են ձեռնարկում միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը երեխային հայտնաբերում, փաստերը բացահայտում, ծամում-դնում է իրենց բերանը: