«Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել: Ձեզ մոտ չկա այլընտրանք, նույն խնդիրն է, ինչ կար մեր երկրում, այսինքն` նախագահը չունի իրական այլընտրանք: Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որտե՞ղ է այլընտրանքը»:
Ընտրությունների լեգիտիմությունը կապված չէ այս կամ այն կուսակցության, անհատի առաջադրման կամ չառաջադրման հետ: Մեկ թեկնածուի դեպքում էլ հնարավոր է՝ անցկացվեն լեգիտիմ ընտրություններ: Ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ընդդիմադիր մյուս ուժերի կողմից մի սխալ թույլ տրվեց, երբ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները սահուն ընդունվեցին ընդդիմության կողմից՝ առանց դժգոհության:
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդպես է, որովհետև կան քաղաքացիներ, մարդիկ, բիզնեսմեններ, որոնց մոտ սպասողական վիճակ է լինում, թե ի՞նչ կլինի, ո՞վ կլինի հանրապետության ղեկավարը, ինչպե՞ս կձևավորվի Ազգային ժողովը, ի՞նչ տնտեսական քաղաքականություն կվարի:
Դեռևս 2011 թ. հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վաչեսլավ Կովալենկոն և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստորագրեցին համագործակցության փաստաթուղթ, ըստ որի` Կապանում բացվելու է ռուսաց լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա:
Առաջիկա երկու ամսում ֆինանսական շուկան հստակ կառավարելի ու կայուն է լինելու: Տնտեսությունն անակնկալներ չի մատուցի: Թամաշա սիրողները ստիպված են լինելու բավարարվել միայն քաղաքական լուրերով:
Ընտրությունների առումով, հետաքրքիրը ոչ թե այն է, թե ո՞վ կառաջադրվի, այլ` ո՞վ չի առաջադրվի: Այլ կերպ ասած` ավելի հետաքրքիր ստացվեց, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը նույնպես չառաջադրվեցին:
Ամանորյա հաղորդումներն ու ֆիլմերը դիտել չկարողացավ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմ տեսած, բազմաթիվ ծանր օրերով անցած 86-ամյա Հասմիկ տատիկս:
Հզոր թեկնածուի ներկայությամբ ամբողջությամբ կփոխվեր քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը:
Մենք ավանդույթների հետ ինչ-որ խնդիր ունենք` կամ ամաչում ենք եղած` իրական ավանդույթներից, կամ սկսում ենք ջղագրգիռ հորինել և ուրախանալ, այնպես, կարծես` աշխարհի վերջն է։
«Մեզ համար էնպիսի դեղ բեր, որ խմենք ու էսպես նստած մնանք: Քեզնից շատ բան չեմ ուզում: Մեզ լավություն արա, օգնի մեզ: Ես ու կինս ուրիշ ոչնչի կարիք չունենք, մեզ դեղ բեր, որ էսպես իրար կողք նստած խմենք ու մեռնենք»:
Չոր սպիտակ բանջարը թրջում, հետո կտրտում են, ավելացնում են եփած ձավարի վրա ու եփում: Ավելացնում են նախօրոք մանրացրած ղավուրմա ու շարունակում եփել: Երբեմն ղավուրմայի փոխարեն տավարի միս են գցում: Մատուցելիս ավելացնում են յուղ և աղացած սև պղպեղ:
Ռենեսանսը Ճապոնիայում (գրքից)
Այս ընտրությունների հետ կապված` կա մի շատ կարևոր ասպեկտ. այն մրցակցային չէ, Սարգսյանը կվերընտրվի, սակայն թեկնածուների միջև մրցակցության պակասը նշանակում է, որ ընտրական գործընթացն ինքնին պետք է ավելի ազատ և արդար լինի:
Ինչո՞վ է պետության վարքագիծը տարբերվում անբարեխիղճ պանիր արտադրողների վարքագծից, որոնք արհեստական դեֆիցիտ էին ստեղծել՝ պանրի գինը թանկացնելու համար:
Այն, որ Հայաստանում իշխանությունը, մեղմ ասած, արհամարհում է հասարակական կարծիքը, կամ համընդհանուր ընկալմամբ` թքած ունի դրա վրա, որևէ մեկի համար նորություն չէ: Ընտրություններում հասարակության դերակատարությունը գրեթե զրոյական է, իշխանությունը կատարելության է հասցրել ընտրակեղծարարության մեքենան, որը ցանկացած մեկին կարող է «դարձնել» պատգամավոր կամ նախագահ:
Ինտերնետն իրավաբանորեն ԱՄՆ սեփականությունն է: Համացանցի օգտագործման իրավունքները շղթայաբար ԱՄՆ-ը փոխանցում է ICANN կիսապետական կազմակերպությանը, որն, իր հերթին` այլ սուբյեկտներին:
Հանքավայրը շահագործում են, սնդիկը դուրս է գալիս ընդերքից և սկսում է աղտոտել շուրջբոլորը, մինչդեռ դրա մասին ոչ ոք չի խոսում, իսկ խնդիրը գալիս է այդտեղից:
Չամիչը շատ օգտակար է նաև վահանագեղձի բնականոն աշխատանքի համար, բարձրացնում է դիմադրողականությունը և ամրացնում նյարդային համակարգը։
Այսօր էլ Ռազմիկ Սարգսյանը հայտարարում է, որ քննիչները, խոշտանգելուց բացի, նրան սպառնացել են բռնաբարել, և վախի ազդեցության տակ նա խոստովանական սուտ ցուցմունք է տվել:
ԲՀԿ շարքային անդամները և ոչ միայն նրանք, երկընտրանքի առջև են` զբաղվել քաղաքականությա՞մբ, թե՞ շարունակել իրենց պասիվ «դիտորդական» ներկայությունը:
Արդեն 20 տարի Հայաստանն ընտրել է այդ ուղին` ինտեգրվելու եվրոպական կառույցներին, և իր ողջ օրենսդրական դաշտը համահունչ դարձնելու Եվրոպական միության օրենսդրությանը:
Տարին փակում ենք այն փաստով, որ գազն այսօր Հայաստանը Ռուսաստանից գնում է 1000խմ-ն` 240 դոլարով։
Եթե 20-րդ դարը համարվում էր ատոմային զենքի դարաշրջան, ապա 21-րդ դարը համարվում է ավելի շատ կենսատեխնոլոգիայի, կենսաբանական զենքի դար, որն, անշուշտ, շատ ավելի սարսափելի բնույթ ունի, քան ատոմային զենքը:
Այն քաղաքական ուժերը, որոնք հակված էին գնալ Գ.Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետևից, այսօր պետք է որոշեն` ինչ անել:
Արամ Սարգսյանը հույս ունի, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտը կմաքրվի մինչև օրս այն լրացնող ուժերից, և ընտրություններից հետո ինքը չլինելով այս ընտրություններին մասնակցած և պարտված գործիչ` հնարավորություն կունենա համախմբել այն կուսակցություններին և գործիչներին, ովքեր փնտրելու են ուժի նոր կենտրոն դրա շուրջ համախմբվելու համար:
Forbes ամսագիրը հրապարակել էր իր «30 under 30» վարկանիշային ցանկը, որտեղ ներառված էին տարբեր ոլորտների ամենատաղանդավոր և ամենաակտիվ երիտասարդները։
Կարծում եմ, Արամ Սարգսյանի չառաջադրվելը քաղաքական իրավիճակի ճիշտ գնահատման արդյունք էր:
Բոյկոտը կարելի է հայտարարել համագումարում: Սակայն կարելի է անգամ նման նեղություն չկրել. բոյկոտել համացանցով` բազմոցին պառկած, սուրճի բաժակը` մի, ծխախոտը` մյուս ձեռքին:
Ծիրանի չիրը նպաստում է մազերի աճին և պահպանում մաշկը ծերացումից։
«Մատաղիսի» գործն այսօր էլ գտնվում է փակուղում, քանի որ երկու սպանված զինծառայողների՝ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության համար ոչ ոք մինչ օրս պատիժ չի կրել, և մարդասպանները բացահայտված չեն: