Գրողների միության նախագահը պետք է մաքրի Գրողների միությունը, որն այսօր մոտավորապես ավգյան ախոռի պես մի բան է: Պետք է մնան շնորհալիները, միայն էն մարդիկ, ովքեր ծառայում են գրականությանը:
Դա իրոք տխուր և անփառունակ ավարտ է: Ապոլոնը, արևը, ժամանակի տիրակալն ու հասունացման աստվածը այլևս արդեն չէր դիմում վախեցած հավերժահարսին, նա պարզապես դափնին կոչեց իր սիրելի ծառը և ոչ առանց հեգնանքի առաջարկում էր դրա տերևներից հաղթողների համար պսակներ գործել:
Հերոսի առասպելաբանական արկածի ուղին սովորաբար ամենայն անցման ծեսի ձևակերպման ընդլայնումն է` մեկուսացում-շնորհառություն-վերադարձ, ինչը կարելի է համարել մոնոառասպելի կենտրոնական բլոկը:
Ցլի զոհաբերությունը պիտի խորհրդանշեր արքայի ինքնազոհողական ենթարկումն իր պարտքին: Իսկ ցլի յուրացումը, ընդհակառակը, ներկայացնում էր ձգտումն առ եսակենտրոն ինքնամեծարումը:
Սելինջերը դադարել էր իր գրքերը հրատարակել 1960-ականներից, սակայն շատ աղբյուրներ էին պնդում, որ նա չի դադարել գրելը:
Ճշմարտությունները, որ կան կրոնական ուսմունքներում, միևնույն է, այնքան են աղավաղված ու շրջված,- գրում է Ֆրեյդը,- որ բազում մարդիկ չեն կարողանում դրանցում ճշմարտություն ճանաչել:
Դրանք անցել են տարբեր փորձությունների միջով` մինչեւ ընթերցողների սեղանին հայտնվելը:
Ինչպես նշել է դեռևս Ֆ.Կորնֆորդը, դասական եվրոպական փիլիսոփայությունը կառուցվել է հույների համոզման վրա այն բանում, որ զուգորդումները մտքում վերարտադրում են կապերն իրաց մեջ, իսկ լեզվի քերականական կառուցվածքն արտացոլում է աշխարհի կառուցվածքը:
Շենունի վարքը թվում է նույնքան խելագար, ինչպես և նրա ուսուցչի անհայտ զրույցները, որոնք նա բարեհաջող իր հետ գերեզման տարավ: «Խելագարությունը» որպես ցուցադրական քամահրանք` սթափ բանականության նկատմամբ Չժուան-ցզիի գրելաեղանակի բնութագրական հատկանիշներից մեկն է:
Գրական շնորհով և անհատնելի երևակայությամբ Չժուան-ցզին ստեղծում է երգիծական կերպարների դասական պատկերասրահ, որ մերկացնում են պետական և գիտուն այրերի արատները, նրանց փառասիրությունը, բանսարկությունը, անգիտությունը, մանրապճեղությունը, անհոգիությունը, կաշառակերությունը, կեղծավորությունը:
Տիրակալի հետ հարաբերություններում քո անկախությունը շեշտելը կնշանակեր` բացահայտ ձեռնոց նետել նրա տիրակալական իրավասություններին:
Չժուան-ցզին սիրում է ծանակել դոգմատիկ փիլիսոփաներին, որ ազատ են լոկ այլոց ժխտելիս, իսկ ներքուստ կաշկանդված են սեփական կանխակալ գաղափարներով:
Բերելով իրականության ամբողջական ընկալման, այդ մոտեցումն ամենևին չի նշանակում` միասնականի և, հետևաբար, մտքի պատմության ժխտում:
Այս գիրքը կարող է այնքան էլ սովորական չթվալ ստեղծագործական կենսագրության ժանրի ուսումնասիրությունների համար, որոնք միավորում է «Արևելքի գրողներն ու գիտնականները» շարքը:
Մենք ապակառուցողական կենդանիներ ենք: Բոլորին թվում է, թե էվոլյուցիան սքանչելի բան է: Պարզապես նայեք բեգեմոտին, և դուք կհամոզվեք, որ այն էվոլյուցիայի հրաշալի գաղափարներից մեկն է:
Սկիզբը` թիվ 43-ում Բացատրելու թույլտվությունը Սուֆիստական գրականության յուրահատկության պատճառով ճանապարհի ուսուցիչները հաճախ թույլատրում էին արժանավոր մարդկանց մեկնաբանել իրենց գրքերը: Իհարկե, ոչ բոլորն էին բավարարում պահանջները, և գտնվում էին շատ «Սուֆիներ», որ, մեկնելով սուֆիստ վարպետների գրքերը, իրենց համար կարիերա էին անում: Պատմում են, թե ինչպես ոմն դերվիշ դատողություններ էր անում Ջամիի պոեմներից մեկի մասին, և հանկարծ […]
Մի անգամ մի իմաստուն, իր աշակերտների առաջ կանգնած, հետևյալ բանն արեց: Նա վերցրեց մի մեծ ապակե աման և պռնկեպռունկ այն մեծ քարերով լցրեց: Այդ անելով` նա աշակերտներին հարցրեց` արդյո՞ք ամանը լիքն է: Բոլորը հաստատեցին, որ լիքն է:
Գրական ասպարեզ մտնելով 1960-ական թվականներին` Գրիգորյանն իր սերնդակից բանաստեղծների հետ կարողացավ նոր հուն բացել հայ բանաստեղծության մեջ: Մեծ էր նրա ազդեցությունը նաև արդի հայ բանաստեղծության գործում:
Ընդլայնե՛ք ձեր սահմանները:
Այսօր տեղի ունեցավ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի «Օրեր, գույներ, ճակատագիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին նրա հարազատները, ընկերներն ու արվեստի սիրահարները:
Ծիծաղող ձուկը
Միլերի գործերում խոսքը, ավելի շուտ, լիարժեք սեքսի կամ էրոտիկ զգացողությունների, իսկական երանության հասնելու ապարդյուն ջանքերի մասին է: Հերոսը ճշմարիտ սիրո. կատարյալ կնոջ կամ, այլ կերպ ասած, մարդու հուզաշխարհի խաթարված ներդաշնակությունը վերականգնելու տենդագին որոնումների մեջ է:
Ժորժե դե Լատուր
Վան Գոգ, հասարակության ինքնասպանը
Կուբիզմ կամ՝ պոեզիան կտավի վրա
Զարդանախշի շռայլությունը և սրտի խորքերը` Գրիգոր Նարեկացու պոեզիան
Ձայներ նմանակողը
Ձայներ նմանակողը (մանրապատումների գրքից)
Ծովախեցգետինները` պահածոյատուփում