Բաժիններ՝

Կտպագրվեն ամերիկացի հայտնի գրող Սելինջերի անտիպ գործերը

Associated Press –ը տեղեկացնում է, որ տպագրության են պատրաստվում ամերիկացի հայտնի գրող Ջերոմ Սելինջերի անտիպ գործերը: Այս մասին գործակալությանը հայտնել են «Սելինջեր» կենսագական գրքի հեղինակներ Շեյն Սալերնոն եւ Դեվիդ Շիլդսը:

Սելինջերը դադարել էր իր գրքերը հրատարակել 1960-ականներից, սակայն շատ աղբյուրներ էին պնդում, որ նա չի դադարել գրելը:  1974թ-ին իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ գրում է «ամեն օր, բայց բացառապես իր համար»:

Նրանք նշել են, որ անտիպ գործերում Սելինջերը վերադառնում է իր նախորդ գործերի («Անդունդի եզրին, տարեկանի արտում») հերոսներին, ինչպես նաեւ անդարադառնում է Երկրոդ համաշխարհայինի ընթացքում իր փորձին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս