
Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում արդեն հնարավոր է տեսնել քույրերի «Ծաղիկներ» շարքը

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահը ներկայացնում է նկարչուհի քույրերի «Ծաղիկներ» շարքի ստեղծագործությունները, որոնք մինչ այսօր չկային պատկերասրահի հիմնական էքսպոզիցիայում, տեղեկացնում է galatv.am-ը։ Այս ցուցահանդեսով պատկերասրահը նաև մասնակցել է Գյումրիում տեղի ունեցած «Արտ Էքսպո 2013»-ին։
Նշենք, որ բացի «Ծաղիկներ» շարքից պատկերասրահը մասնակցել է «Արտ Էքսպո 2013» ցուցահանդեսին իր առանձին տաղավարով՝ որպես Շիրակի մարզի ներկայացուցիչ։
2013-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահը կազմակերպել է միջոցառումներ «Գյումրի. ԱՊՀ մշակութային քաղաք» նախագծի շրջանակներում, նաև պատրաստվում է շարունակել ակտիվ գործունեություն ծավալել տվյալ ծրագրում։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: