Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում արդեն վաճառքի է հանվել Ջեյմս Բոնդի մասին նոր վեպը

Շոտլանդացի հայտնի վիպասան Ուիլյամ Բոյդի` «007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին նոր`«Solo»  վեպը սեպտեմբերի 25-ից վաճառքի է հանվել:

Լոնդոնում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Բոյդն ասել է, թե վստահ չէ, որ իր նոր վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանվի, քանի որ գործողությունները տեղի են ունենում 1969 թ-ին: «Սովորաբար Բոնդի մասին բոլոր ֆիլմերում իրադարձությունները տեղի են ունենում ներկա ժամանակներում: Հնարավոր է, սյուժեն վերցվի եւ ադապտացվի, սակայն դա արդեն ուրիշ պատմություն կլինի»,-նշել է հեղինակը:

Նոր գրքի հրատարկությունը նվիրված է բրիտանացի գրող  Յան Ֆլեմինգի` Բոնդի մասին առաջին գրքի` «Կազինո Ռոյալի» 60-ամյակին: Ֆլեմինգի մահվանից հետո մի շարք այլ գրողներ եւս, այդ թվում` Բոյդը, ստեղծագործություններ են «նվիրել» Ջեյմս Բոնդին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս