Աշխարհի տասը սկանդալային վեպերը, որոնք արժե կարդալ
«Weekend» նախագիծը կազմել է աշխարհի տասը սկանդալային վեպերի ցանկը, որոնք անցել են տարբեր փորձությունների միջով` մինչեւ ընթերցողների սեղանին հայտնվելը:
1. Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա»-ն գրական ասպարեզում բուռն կրքեր առաջացրեց. գրաքննադատների մի մասն այն համարում էր «լավագույն գիրք», մյուս մասը` «կեղտոտ գրքույկ»` դրանով նպաստելով գրքի տպաքանակի կայծակնային արագությամբ սպառմանը:
2.Գուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի»-ն 1856թ-ին հրապարակվեց «La Revue de Paris» ամսագրի կողմից, իսկ 1857թ-ին հեղինակը, խմբագիրներն ու հրատարակիչները կանգնեցին դատարանի առջեւ` բարոյականությունը վիրավորելու համար: Ներկայումս այն կայուն տեղ է զբաղեցնում բոլոր ժամանակների լավագույն վեպերի շարքում:
3. Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը տպագրելու համար 1920թ-ին ամերիկյան «Little Review» ամսագրի դեմ քրեական գործ հարուցվեց` «պոռնոգրաֆիական» վեպից հատվածներ ներկայացնելու համար: 21 –րդ դարում այն համարվում է բարդ եւ խորը գրական ստեղծագործություններից մեկը:
4. Օլդոս Հաքսլիի «Հրաշալի նոր աշխարհ» (Brave New World) հակաուտոպիական վեպը 1932 թ-ին շատերի սրտով չէր, իսկ հիմա Օրվելի եւ Բրեդբերիի հետ միասին հեղինակը համարվում է հակաուտոպիական ժանրի դասական:
5.Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալ»-ը (The Lord of the Flies) 1955-ին էր արդեն դարձել բեսթսելեր Մեծ Բրիտանիայում: Վեպի գործողությունները տեղի էին ունենում միջուկային պատերազմի ժամանակաշրջանում, եւ այն քննադատություն էր պարունակում` ուղղված ժամանակակից հանրությունը:
6.Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո»-ի դեմ ԽՍՀՄ-ում հատկապես 1958թ-ին լայն արշավ էր ծավալվել, իսկ տասնամյակներ անց` «վերակառուցման» տարիներին ընթերցողները հաճույքով էին ընթերցում այն:
7.Հարփեր Լիի «Սպանել կատակաբանին» ինքնակենսագրական վեպն անմիջապես էլ բեսթսելեր դարձավ եւ տպագրվելուց մեկ տարի անց` 1961-ին, հեղիանկին Փուլիտցերյան մրցանակ բերեց: Իր հայրենակցի` Մարգարետ Միտչելի հետ նա արծարծում էր ռասայական խտրականության թեման: 2013թ-ին գիրքը ներառվեց Ամերիկայի կրթական հաստատությունների մեծ մասի դպրոցական ծրագրում:
8.Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» (The Catcher in the Rye) վեպը համարվում է ամերկյան դպրոցներում ամենաարգելված գիրքը 1961 – 1982թթ-ին` երիտասարդությանը խռովության կոչերի համար:
9.Էնթոնի Բերջեսի «Լարովի նարինջ»-ը (A Clockwork Orange)` Ալեքս Լարջի եւ նրա բանդայի պատմությունը, քննադատություն էր ենթարկվել բռնության քարոզչության համար:
10.Սալման Ռուշդիի «Ստանայական ոտանավորներ»-ում (The Satanic Verses) հեղինակն անդրադարձել է Մուհամեդ Մարգարեին` դրանով արժանանալով իսլամական առաջնորդների քննադատությանը: