#ՀԻՄԱ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ և ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ». #ՈՒՂԻՂ
2024 թ. հուլիսի 24-ին ժամը 18։30-ին «Անի Գրանթ հյուրանոցի» սրահում տեղի կունենա «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» (հատոր Ա.,Երևան, «Լուսակն», 1040 էջ) մեծադիր գրքի՝ աշխատասիրությամբ Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի և Անի Սարգսյանի երևանյան շնորհանդեսը։ Սույն ուսումնասիրությունը կատարվել է՝ համագործակցաբար Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստուտուտի և Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։ Գրքի խմբագրականկազմը՝ Վահրամ Շեմմասյան (ԱՄՆ), Վաչե Բրուտյան (ԱՄՆ), Ռուբեն Մելքոնյան, Միհրան Մինասյան, Ալեքսանդր Սաֆարյան, Սերգեյ Վարդանյան, Սեդա Գասպարյան, Վարուժան Պողոսյան։
ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ Աստվածաշնչային ընկերակցության Արաբական Ծոցի երկրների ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճեպեճյանի (Քուվեյթ) «Հայկական ազգագրական պատկերներ.տեսիլք, կամք եւ հույս» գրքի շնորհանդեսը:
Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի գրողների միությունն անցկացրեց ամենամյա գրական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ հանձնեց տարբեր ժանրերում ստեղծագործող ժամանակակից հեղինակներին: Միջոցառումը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:
Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 16-ին՝ ժամը 19։30, Էպիգրաֆ գրախանութում /հասցե՝ Երևան, Մաշտոց 43/:
Ես Աստծուց զատ՝ նաև երազներին եմ հավատում։ Այնպես եղավ, որ երկուսին իրար հետ տեսա։ Մոգական երազ էր։ Քնած էի լայն մահճակալում։ Սովորաբար կողքիս կինս է լինում։ Այդ օրը Աստվածն էր։ Մութ գիշեր էր, Իրեն չէի տեսնում, բայց գիտեի, որ Ինքն է։
«Newmag» հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ:
Լույս է տեսել «Արարատ-73»-ի լեգենդ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի առաջին մարզիչ, ներկայումս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» կենսագրական գիրքը:
Պատմություններից մեկում Հայկը պատմում է կրոնական հանդուրժողականության մասին: Գրքում ասվում է, թե ինչպես է ոչ քրիստոնյայի ջանքերով վերականգնվել քրիստոնյաների եկեղեցին, որը վերածվել է զբոսաշրջային գրավչության և գոյություն ունի մինչ օրս։
Լույս է տեսել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած «The Small States Club։ How Small Smart States Can Save the World» («Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը») գիրքը։
Դավիթ Սամվելյանը բանաստեղծություն է գրում, երբ երկար գրելու ժամանակ չի ունենում: Նրա խոսքով՝ պոեզիայի մեծ մասը հայրենիքին կամ սիրուն են նվիրված: Ինքը հայրենիքին նվիրված բանաստեղծություններ չի գրում՝ կարծելով, որ հայրենիքի նկատմամբ սերը պետք չէ արտահայտել միայն բանաստեղծությամբ. գործով է հարկավոր դա անել:
Միջոցառումը կանցկացվի հարց ու պատասխան ձևաչափով, հեղինակը կընթերցի գրքից հատվածներ։ Հանդիպման բանախոսները կլինեն արձակագիր Գուրգեն Խանջյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրել հայրենիքին նվիրված նրա բանաստեղծությունները։
Մատենագիտությունը դեռ Չարենցի 100-ամյակին պետք է պատրաստվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը կյանքի չի կոչվել: Վերջապես մեծ գրողի 125-ամյակի առթիվ հնարավոր է եղել կազմել և հրատարակել գիրքը:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտը նախագիծ է, որը տարբեր մեդիաների օգտագործմամբ վիզուալիզացնելով տեքստեր, ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որն արժեհամակարգային նշանակություն ունի:
Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերի հերթական աշխատությունը, որը շուտով անգլերեն և հայերեն լեզուներով կներկայացվի հայ հասարակայնությանը, հիմնված է հայկական ընկերությունների հաջողության պատմությունների վրա։
Հայագիտական հետազոտությունների զարգացման ևաջակցության «Անիվ» հիմնադրամը՝ Բելառուսի Ազգային պատմական արխիվի համագործակցությամբ, պատրաստել և հրատարակել է «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» մենագրությունը (հեղ.՝ Դ.Վ. Լիսեյչիկով, Ե.Ս. Գլինսկի):
Հեշտ գրել կա՞, ամեն պատմվածքին ինձ թվում է, թե անդունդի եզրով եմ գնում, ուր որ է կերերամ, կխորտակվեմ… Լարախաղացի պես մի կերպ հավասարակշռությունս պահում եմ ուժերի գերագույն լարումով՝ թղթի վրա միտքս կենտրոնացնելով ու ոսպնյակի պես բառ առ բառ տեքստը կիզելով. մինչև կիզակետից ծուխ չի ելնում, աչքս գրից չեմ կտրում։ Ամեն պատմվածքի հետ հոգիս տալիս եմ… Էդ հոգին է, որ ի վերջո պատմվածք է դառնում… Ձգտում եմ տեսնել ձայնը, լսել գույնը, զգալ անզգան, ճաշակել դառնի քաղցրությունը, քաղցրի դառնությունը, շոշափել անմարմինն ու մարմնի մեջ եղած անշոշափելին, հասնել ոչնչին ու ոչնչի մեջ ամեն ինչին… Ավաղ, ամեն ինչ չէ, որ ըմբռնելի է ու հասանելի…
Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին խոսել է մանկապատանեկան ոլորտի խնդիրներից և արդի զարգացումներից։
Պորտուգալացի արձակագիր Ժոզե Լուիշ Պեյշոտուն Հայաստանում ընթերցողների դատին հանձնեց «Եղերեգ հորս» գիրքը, որը հայերեն լույս է ընծայել «ՀԳՄ հրատարակչությունը»:
Միջոցառմանը մասնակցել են Գրողների միության անդամներ, դիվանագետներ, մշակութային, կրոնական գործիչներ։
Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին:
Բեյրութում լույս է տեսել լիբանանահայ ճանաչված գրող և լրագրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Պետրոս Աղաջանյանին նվիրված «Երանացման ճանապարհին» գիրքը։ Գիրքը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետ, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կյանքից։
Ընթերցողի դատին է ներկայացվել ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը՝ գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանությամբ, խմբագիր՝ Անահիտ Հակոբյան: Գիրքը լույս է ընծայել «Դպիր» հրատարակչությունը: Գրքի՝ Գյումրիում կայացած շնորհանդեսին ներկա էր նաև անվանի թատերգու-թարգմանիչը:
«Դասագրքի գաղափարի ու նախաձեռնության հեղինակն է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը, որը ծանոթ է Արվեստի ինստիտուտին ոչ միայն դրսից, այլեւ՝ ներսից: Եվ ես լիահույս եմ, որ ՀՀ ԿԳՄՍՆ եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջեւ բեղմնավոր համագործակցությունը լինելու է շարունակական՝ արգասավորվելով արվեստագիտական նորանոր մնայուն ձեռքբերումներով»,- ասաց նա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։
Մարգարիտա Վարդանյանը, ով ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր է եղել, ընթերցողների դատին հանձնեց բանաստեղծությունների իր երկրորդ ժողովածուն՝ «Երբ դառնամ դեղձենի»-ն:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների։
Վեպի գլխավոր հերոսն ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան։
Ամեն տարի գարնանն իտալական Բոլոնիա քաղաքում անցկացվող մանկական գրքերի տոնավաճառին Հայաստանից այս տարի մասնակցել են Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ մանկագիր Նունե Սարգսյանը: