Կյանքում կա մի քանի բան, որ յուրաքանչյուրը պետք է ինքն անի: Օրինակ, եթե դու ուզում ես գրկել կնոջը, ես չեմ կարող դա քո փոխարեն անել, քո անունից, կամ, եթե դու պետք է քիթդ մաքրես, ապա ստիպված ես ինքդ դա անել: Ես չեմ կարող դա քո փոխարեն անել, դա քեզ չի օգնի: Նույնը վերաբերում է եւ աղոթքին: Ինչպե՞ս ես կարող եմ քո փոխարեն աղոթել: Դու ինքդ աղոթիր, եւ ես էլ կաղոթեմ:
«Պետք է այնպիսի գրքեր հրատարակեն, որոնք կուրախացնեն ընթերցողին, իսկ նման գրքերի սպասող ընթերցողներ մենք շատ ունենք», -ասում է «Դարակ» հրատարակչության հիմնադիր, տնօրեն Արմեն Գասպարյանը:
Աճուրդն անցկացվել է Շեքսպիրի մահվան օրվա 400-րդ տարելիցի առթիվ: Երկերի առաջին եւ ամենահազվագյուտ ժողովածուն թվագրված է 1623 թվականով եւ ներառում է 36 պիես, դրանցից 18-ը նախկինում չեն հրատարակվել:
Թագուհին նկարներից մեկում ներկայանում է կարմիր ժակետ հագած, կարմիր փոքրիկ գլխարկով եւ սեւ ձեռնոցներով, եւ լսում է Վինի Թուխին: Արջուկը նրան պատահաբար նկատել էր զբոսանքի ժամանակ եւ որոշել էր ուրախացնել ծննդյան օրվա պատվին նվիրված բանաստեղծությամբ:
Հիմա, երբ արդեն լույս է տեսել այդ շարքի վեցերորդ գիրքը, հասկանում եմ, թե որքան դժվար էր այդ ամենն իրականացնել: Հույս ունեմ՝ ինձ բախտ չի վիճակվի կրկնել նախորդների ճակատագիրը, և ես կհասցնեմ հրատարակել այդ հատորները, որոնք ընդհանուր հաշվով կազմում են 38 հատոր դրամատիկական գործ և 39-րդ հատորը կամփոփի Շեքսպիրի չափածո պոետիկ ժառանգությունը՝ բանաստեղծություններ, սոնետներ և պոեմներ:
Մենք միայն մի կոնկրետ պատճառով չենք որոշում կայացնում գիրք թարգմանելու կամ հրապարակելու: Պատճառները մի քանիսն են լինում: Տվյալ հեղինակի և ժողովածուի ընտրությունը բացատրվում է պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանի գերմանական գրականությունը հայ ընթերցողին ներկայացնելու՝ մեր ցանկությամբ: Այն մարդկային փոխհարաբերությունները, որոնց մասին պատմում է Բախմանը, արդիական են մինչ օրս:
Մանկական գրականությունը շատ ավելի մեծ պահանջարկ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` հրատարակիչները մեծ գումարներ են ծախսում գրքեր լույս ընծայելու և թարգմանելու վրա, սակայն այնպես է ստացվում, որ հրատարակելու հաջորդ օրը գիրքը հայտնվում է կայքերում:
«Անկեղծորեն չէի սպասում, որ գիրքը նման արձագանք կունենա, հաճելի անակնկալ էր։ Գերխնդիրս գիրքը տպագրված տեսնելն էր։ Մի լավ խոսք կա՝ դու գործն արա, կլինի՝ ինչ կլինի։ Երևի ամենահաճելի պահը ստեղծագործող մարդու համար հենց այդ զգացումն է, որ դու քո գործն արել ես և դրանից հետո գիրքն իր կյանքն ունի.որոշների հետ վիճում է և քո դեմ է տրամադրում, որոշների մոտ` դրական արձագանք է լինում, սկսում են քեզ սիրել»,- նշեց Գրիգը:
«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Այն «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:
Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում գործող հրատարակիչներին և իր մրցակիցներին, գործընկերներին համարում է հերոսներ. «Սա բիզնես չի, և քանի դեռ հասարակությունը չի փոխվել, բիզնես չի դառնալու: Ես կերազեի, որ Հայաստանում հրատարակչական գործը դառնար բիզնես, իսկ ի՞նչ է դա՝ կապիտալի տրանսֆորմացիա: Այդպիսի գործով ժամանակին զբաղվել են Մանթաշովը, Նուբար Փաշան, Արամյանցը, Գյուլբենկյանը, Մեդիչիների ընտանիքը՝ Իտալիայում: Նրանք իրենց ստացած եկամուտները տրանսֆորմացրել են՝ գիտելիքի, արվեստի մշակույթի մեջ ներդրումներ անելով: Իհարկե, հետագայում դա նույնպես տրանսֆորմացվում է գումարի, օրինակ՝ Մեդիչիների ժառանգության շնորհիվ Իտալիան այսօր տարեկան ստանում է 40 մլրդ դոլար եկամուտ»:
Գրականությունը դարձել է Ֆեյսբուքի բաժին, Ֆեյսբուքի մի մաս, այն աստիճան, որ վերջերս պարզեցի՝ Թումանյանը կոնկուրս էր հայտարարել Ֆեյսբուքում: Գրականությունը շրջանառվում է կոնկրետ ցանցի մեջ: Օրինակ, պատանի՝ վատ կրթությամբ, մտահոգ աղջիկ՝ պոետեսաների ցանց, ավանգարդի ցանց, դասականների ցանց: Դրանք չեն հատվում:
Վիլյամ Սարոյանը առաջիններից մեկը եղավ, որ լինելով զարմանալիորեն բեղուն ու առատագիր, ասես շրջեց Էմիլ Զոլայի «Ոչ մի օր առանց տողի» անտանելիորեն անհողդողդ ու հայտնի արտահայտությունը, եւ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» լավագույն ջազային իմպրովիզացիաները հիշեցնող պատմվածքից հետո, կարող էր ասել` «ոչ մի տող, առանց օրվա»… Առանց` այդ պարգեւված օրվա կենդանի հոգու շարժման, թրթիռի, վետվետումների, թիռթեւ բերկրանքի ու անհուն տրտմության:
Աշխարհում այնքան շատ են կանայք, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ են կանայք, որոնց հետ կարելի է զրուցել:
Օ՜, Աստված իմ, միշտ նույն բանը. եթե ուզում ես, որ տղամարդը քեզ լավ վերաբերվի, նրա հետ քեզ պահիր՝ ինչպես վերջին տականքը, եթե նրա հետ մարդկային վարվես, նա քո ամբողջ հոգին կկլանի:
Նա հանճար է: Նա երբեք չի ապրել կանոններով. խմում էր ավելի շատ, քան թույլատրվում է, ուներ ավելի շատ սիրուհիներ, քան ընդունված է, ապրում էր ոչ այնպես, ինչպես սովորեցնում են ապրել: Նա գրում էր ոչ այն մասին, ինչ հաճելի է կարդալ, այլ դաժան իրականության, որը շրջապատում է մեզ:
Աշխարհի բոլոր գնացքները, գնացքների ծանր վագոնները, Վագոնների բեռնախցիկները, խցիկների բոլոր տաղավարները, Շչակներն ու ճչակները, սլաքներն ու սլաքավարները, Աշխարհի բոլոր ինքնաթիռները, ինքնաթիռների գժված շարժիչները…
Գրականության ոլորտի նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները դեկտեմբերին Մեքսիկայից կտեղափոխվեն նրա հայրենիք՝ Կոլումբիա ու կամփոփվեն Կարտախենայի մենաստանում, որտեղ գրողն անցկացրել է իր կյանքի զգալի մասը, հայտնում է BBC-ն:
Փրինսթոնի համալսարանի արխիվներում հայտնաբերված ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքն առաջին անգամ համացանցում կհրապարակվի այս տարվա նոյեմբերին, հայտնում է The Telegraph-ը:
Արվեստագետը ամենից առաջ պետք է ձգտի իր ստեղծագործությունների կատարելությանը: Հակառակ դեպքում նրա` արվեստին ծառայելը անիմաստ կդառնա: Վերցնենք, օրինակ, ցնցումը, որ հարուցում են հումանիզմի գաղափարները` եթե միայն դրան ձգտես, ապա դրան կարելի է հասնել սովորական քարոզի ունկնդրությամբ:
Պետությանը գեղարվեստական ստեղծագործության վրա իշխանություն վերագրելը` բարբարոսների կործանարար նախապաշարմունքն է: Քաղաքական իշխանությունը մանրէազերծված է, չէ՞ որ նրա էությունը, ինչպիսի գաղափարախոսությամբ էլ նա ծածկվի` այլոց ենթարկումն է:
Կուրությունը` տեսողության պարզությունն է, խլությունը` լսողության նրբազգացությունն է, վտանգը` հանգստություն է, հաջողությունը` դժբախտություն:
Խելացի դառնալու համար բավական է կարդալ 10 գիրք:
Անիմաստ հարցերին պատասխանելով` քո բոլոր պատասխաններն անիմաստ կլինեն:
Ձեր գիտելիքներով կիսվեք երեխաների հետ: Այսօր սա անմահության հասնելու միակ հայտնի մեթոդն է:
«Իմ արժեքային համակարգը կառուցված է առաջին հերթին՝ հոգևոր վթարից խուսափելու սկզբունքով: Երբ ստեղծագործողը ծախվում է՝ որոշակի նյութական շոշափելի բարիքներ ձեռք բերելու համար, ապա քեզ հետ միանգամից հոգևոր վթար է տեղի ունենում»:
Վլադիմիր Մայակովսկու կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկը եղել է Փարիզում, ուր նա սիրահարվում է Տատյանա Յակովլևային:
Օքսֆորդի երեւելի աստվածաբաններից մեկը մի անգամ նկատել է, որ ժամանակակից առաջընթացն իրեն ձեռք չի տալիս այն բանով, որ առաջ է շարժվում, այլ ոչ թե ետ:
Եթե Ձեզ երկար ժամանակ չեն զանգում ընկերներն ու բարեկամները, ուրեմն նրանց մոտ ամեն ինչ լավ է:
Կանայք ամուսնանում են իրենց ամուսինների տաղանդի հետ և, բնականաբար, հետագայում այլևս չեն զարմանում նրանց տաղանդով, չնայած երբեմն ձևացնում են, թե զարմացած են: