«Անտարես» հրատարակչության տնօրեն, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ վերջերս կատարված հարցումները ցույց են տվել, որ ծնողների 90%-ը պատրաստ է, օրինակ, 3000 դրամ տալ երեխային՝ սրճարան գնալու համար, սակայն գիրք գնելու համար այդքան գումար տրամադրող ծնողների քանակը կազմում է մեկ տոկոս:
Forbes-ը հրապարակել է 2012թ. աշխարհի ամենահարուստ հեղինակների անունները: Այսպիսով՝ աշխարհի ամենահարուստ հեղինակը՝ Ջեյմս Փաթերսոնն է, նա երեք տարի անընդմեջ գլխավորում է Forbes-ի ամենավարձատրվող հեղինակների ցանկը: Թրիլլերի ամենավառ վարպետ համարվող այս գրողը մեկ տարվա ընթացքում վաստակել է 94 միլիոն դոլար` հրատարակելով 14 նոր գիրք:
Թարգմանությունը Հայաստանում լավ զարգացած չէ: Չկան համապատասխան մասնագետներ:
էսսե Եվ այդժամ ստացվում է, որ ոչ թե պատմական գիտությունը, այլ կենսագրությունն է բանալի հանդիսանում բանաստեղծական ստեղծագործության համար: Բայց հենց այդտեղ մի նոր խոչընդոտ է առաջանում` չէ՞ որ ցանկացած բանաստեղծի ստեղծագործության մեջ բացառիկ է ուզածդ ստեղծագործություն, այն մեկուսի է եւ այլ եղանակներով հաղորդելի չէ: «Գալաթեան» եւ «Ճամփորդությունը դեպի Պառնաս» չեն բացատրում «Դոն Քիշոտը», «Իֆիգենիան» ամենեւին […]
1990 թվականի Նոբելյան ելույթը Ես կսկսեմ այն բառից, որն արտասանում են բոլոր մարդիկ այն ժամանակից ի վեր, երբ մարդը մարդ դարձավ` շնորհակալ եմ: Այդ բառը կա բոլոր լեզուներում: Եվ բոլոր լեզուներում նրա նշանակությունների բույլքը բարդ է: Ռոմանական լեզուներում «gracia» բառի նշանակությունների հավաքածուն զարգանում է հոգեւոր նշանակությունից առ ֆիզիկականը, դա եւ երանությունն է, որ Տերը պարգեւում […]